Մարզիկներ՝ հայր և որդի Վեզիրյաններ

23.02.2024 14:22
1508

Առողջ մարմնում՝ առողջ հոգի... Այս ճշմարտությունն է իր կյանքում միշտ դավանել ֆիզիկական դաստիարակության գործի նվիրյալ Արշամ Վեզիրյանը: Յոթնամյա կրթություն ստանալուց հետո դարբնի աշակերտ էր, բայց նրա տարերքը սպորտն էր. ջլապինդ ու ամրակազմ պատանին պարբերաբար մասնակցում էր շրջանային մրցումներին, հաղթող ու մրցանակակիր դառնում տարբեր մարզաձեւերից: Առաջին մարզական հաջողության բերկրանքը ճաշակել է հեռավոր 1928 թվականին:

1930-ական թվականներին Ղափանում երիտասարդությանը մեծ սպորտի մասնակից դարձնելու հնարավորություններ տակավին չէին ստեղծվել, բայց Արշամի մեջ ձգտումը երբեք չմարեց, գնաց իր նախընտրած ուղիով: 1939-ին գերազանցությամբ ավարտելով Երեւանի ֆիզկուլտտեխնիկումը, նշանակվել է շրջանի ֆիզկուլտկոմիտեի նախագահ: Նրա մարզական հաջողությունների մասին տեղյակ լինելու համար բնավ պետք չէ այստեղ-այնտեղ ընկնել, մարդկանց հարց ու փորձ անել: Ընտանեկան ալբոմում խնամքով պահպանված են համամիութենական եւ հանրապետական լրագրերում նրա մարզական նվաճումների մասին պատմող հոդվածներ, թղթակցություններ, լուրեր՝ «Советский спорт», «Комсомолец», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Սովետական դպրոց», «Պիոներ կանչ» եւ հանրապետական ու շրջանային այլ թերթեր: Իսկ «Симферопольская газета»  թերթում տպագրված են բարձրացատկորդ Վեզիրյանի մասին չափածո տողեր.

Прыгуну Везиряну

Толчок и взлет… послушно тело…

Гордятся им и те, и те,

Прыгун, не любит он предела

И как физорг на высоте.

Կապանը նրան մեծարում էր փաղաքուշ մականունով Ամի, որ հորինվել է ստույգ եղելությունից. միակ եղբայրը` Ժորան, զոհվել է Մեծ հայրենականում։ Լսելով եղբոր զոհվելու բոթը, լացուկոծ է դրել, վշտահար ասել. «Էլ ինձ Ամի ասող չի լինելու»։ Ի պատիվ նրա նկատմամբ տածած մեծ սիրո` կապանցիները նրան մկրտել են Ամի հորջորջումով, այսինքն` բոլորի հորեղբայր։

Մեծ հայրենականի ժամանակների մի լուսանկարում պատկերված է գրասեղանի մոտ նստած, որի մոտ մեծ հերթ է գոյացել. պատերազմ մեկնողների անձնական տվյալներն է գրառում։ Հետո եկավ նաեւ իր` ռազմաճակատ մեկնելու ժամանակը: 1942-1945 թթ. մասնակցել է երկրորդ աշխարհամարտին` մարտնչել Երրորդ բելառուսական, Առաջին ուկրաինական ռազմաճակատներում, երկու անգամ վիրավորվել, Կովկասյան նախալեռներից մարտերով հասել մինչեւ Պրահա ու Դրեզդեն, շարքային զինվորից հասել ավագ լեյտենանտի կոչման։ Լավ կռվելու արգասիքը Կարմիր աստղի երկու շքանշանն են ու բազմաթիվ մեդալները։ Գործող բանակում գտնվելով` երեք տարում շատ-շատ բան է տեսել. մի անգամ ուղարկել են «լեզու» բերելու, մի գերմանացի է գերեվարել, երբ շտաբում հարցաքննել են, պարզվել է` ճանաչված ֆուտբոլիստ է, ով խաղացել է նաեւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կազմում...

Միշտ էլ անբաժան է եղել մեծ սպորտից։ Ընտանեկան ալբոմում պահվող արդեն խունացած մի թերթից տեղեկանում ենք, որ գվարդիայի լեյտենանտ Արշամ Վեզիրյանը 1945 թվականի սեպտեմբերի 10-ին Վիեննայում մասնակցել է ռազմաճակատային սպարտակիադային` 100 մետր արագավազքում դարձել հաղթող, բարձրացատկում գրավել երկրորդ, իսկ հեռացատկում` երրորդ տեղերը։ Մի այլ մրցման ժամանակ թեթեւ աթլետիկայի մի քանի ձեւերից առաջնությունն շահելու համար 1946 թվականին Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնեւը գվարդիայի լեյտենանտ Արշամ Վեզիրյանին պարգեւատրել է անվանական ժամացույցով։

Զորացրվելուց հետո աշխատել է Կապանի թիվ 3 (ռուսական) դպրոցում, լեռնամետալուրգիական տեխնիկումում, վաստակած հանգստի անցնելուց հետո` Եղվարդի միջնակարգ դպրոցում։ Ողջ եռանդով նվիրվել է պատանիների եւ աղջիկների մարմնակրթության գործին։ Դպրոցում դասավանդելու տարիներին հեռակա կարգով ավարտել է Երեւանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1965 թվականին նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում։ Եղվարդի միջնակարգ դպրոցում նրա ստեղծած մարզահրապարակն արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական տնտեսության  նվաճումների ցուցահանդեսի  բրոնզե մեդալի։ Դասավանդելով գյուղական կրթօջախում՝ երկու տարվա ընթացքում չորս առաջին կարգային մարզիկ է պատրաստել, ինչի համար նման պատվի է արժանացել։

Հինգ զավակ է ունեցել Ամին. երկու որդի` Մասիս եւ Ալիկ, երեք դուստր` Դոնարա, Մագդա, Դարիկո։

Ավագ որդին` Մասիսը, գնացել է հոր ոտնահետքերով, դեռ ավելին` միասին ֆիզկուլտուրա են դասավանդել Ղափանի լեռնամետալուրգիական տեխնիկումում։ Իսկ մինչ այդ խորհրդային բանակում ծառայելիս դիվիզիայի չեմպիոն է դարձել գնդի հրում ձևից, Անդրկովկասյան զինվորական օկրուգի առաջնությունում եռամարտում գրավել մրցակցային տեղ:

Մասիս Վեզիրյանը մասնակցել է բազում թեթևատլետիկական մրցումների, նիզակի նետում մարզաձևից  դարձել «Սպարտակ» մարզական ընկերության չեմպիոն: Մասիսը դաստիարակել է կարգային մի շարք մարզիկներ, որոնք մասնակցել են ամենատարբեր մրցումների:

Արշամ Վեզիրյանի հիշատակն աննկատ չի մնացել: Կապանում 2009 թվականից ավանդաբար անցկացվում է կապանյան սպորտի նվիրյալ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արշամ Վեզիրյանին նվիրված կրոսավազքի հուշամրցաշար, որը վերջին տարիները հանրապետական ընդգրկում ունի և ներառված է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի օրացուցային պլանում: 2023 թվականի մրցմանը, մասնավորապես, մասնակցում էին Գյումրիի, Վանաձորի, Անիի տարածաշրջանի պատանի աթլետները, ինչպես նաև Կապանի և Քաջարանի մարզադպրոցների և հանրակրթական դպրոցների թիմերը՝ մոտ չորս հարյուր մարզիկ: Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հովանավորությամբ սահմանված մեդալներով, իսկ թիմային հաշվարկում աչքի ընկածները՝ գավաթներով:

Հուշամրցաշարը կազմակերպում են Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան և Կապանի համայնքապետարանը:

Վահրամ Օրբելյան

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11