Երկու տարի առաջ ստորագրվեց ամոթալի հայտարարությունը, որի դրույթներն առաջին իսկ օրվանից չի կատարում Ադրբեջանը

09.11.2022 11:22
38906

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրվեց հայտարարություն, որը վերջակետեց հայ-ադրբեջանական 44 օր տևած պատերազմը, որը, սակայն, եղավ կապիտուլյացիայի ակտ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար:

Դա մի փաստաթուղթ է, որին առայսօր  անվերջ ու անընդհատ հղումներ են կատարում վերոնշյալ երեք երկրի օրվա պատասխանատուները՝ փաստելով, թե իբր կողմերն առաջնորդվում են դրանով:

Իրականում, մինչդեռ, եռակողմ հայտարարության բազմաթիվ կետեր չեն կատարվում Ադրբեջանի կողմից:

Ըստ հայտարարության 1-ին կետի՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինական ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Հակառակ այդ դրույթի, նույն տարվա դեկտեմբերի 18-ին Սյունիքի արևելյան սահմանի ամբողջ երկարությամբ մեր առաջնագծի դիրքերն առանց որևէ կրակոցի հանձնվեցին թշնամուն, ինչի հետևանքով Սյունիքի շուրջ ստեղծվեց  ռազմաքաղաքական նոր՝ չափազանց ծանր իրավիճակ, որը շարունակվում է մինչև այսօր:

Ավելին՝ Ադրբեջանը 2021-ի մայիսի 13-ին բռնազավթեց Սև լճի արևելյան հատվածն ու Գորիս քաղաքի հյուսիսային հատվածի իշխող բարձունքները:

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծեց 2021-ի նոյեմբերի 16-ին՝ Մեծ Իշխանասարի հարավ-արևմտյան ուղղությամբ բարելավելով իր դիրքերը:

Ադրբեջանը Սյունիքում նոր տարածքներ բռնազավթեց 2022-ի մարտի 3-ին՝ զբաղեցնելով Ներքին Հանդի հարավային ուղղության բարձունքները:

Ադրբեջանը նոր և մեծածավալ ագրեսիա սանձազերծեց 2022-ի սեպտեմբերի 13-ին, որի արդյունքում նոր տարածքներ բռնազավթեց և՛ Մեծ Իշխանասարում, և՛ Ներքին Հանդի մերձակայքում:

Ընդ որում՝ ադրբեջանական ագրեսիայի բոլոր դեպքերն ուղեկցվել են մարդկային կյանքի կորուստներով, հայ զինվորականների գերեվարությամբ:

Հայտարարության 8-րդ կետով սահմանված է՝ «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», որը երկու տարի անց անգամ կյանքի չի կոչվում:

Հայտարարության 9-րդ կետով սահմանված է՝ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Իրականում, սակայն, ականատես եղանք Սյունիքով (մեր իսկ հանրապետության ինքնիշխան տարածքով) անցնող ճանապարհների շրջափակման բազմաթիվ դեպքերի՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Կապան-Եղվարդի ենթաշրջան...

Եռակողմ հայտարարության խիստ ձևական էության, եղած դրույթների չկատարման ու Ադրբեջանի չընդհատվող սանձարձակությունների շարքը ներկայացնող փաստերի թվարկումը կարող ենք շարունակել, բայց բավարարվենք Սյունիքին առնչվող ու վերը թվարկված մի քանի օրինակով:

Չենք խոսում թուրք-ադրբեջանական կողմից ամեն օր լսվող վնգստոցի՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որի վերաբերյալ բառ անգամ չկա եռակողմ հայտարարության մեջ, բայց նրանք վկայակոչում են եռակողմ հայտարարությունը...

Չենք խոսում հայտարարության՝ Լաչինի միջանցքի կարգավիճակը կանոնավորող 3-րդ կետի մասին, որը դարձյալ աղավաղվեց, և Բերձորն ու Աղավնոն նույնպես հայտնվեցին թուրք-ադրբեջանական երախում:

Ծնկաչոք վիճակից բարձրանալու և թուրք-ազերիների գայլային ախորժակը զսպելու, նաև իրերն իրենց անունով կոչելու ժամանակն է վաղուց...

Իսկ եթե ի վիճակի չենք այդ ամենն անելու, ապա գոնե հրաժարվենք կեղծ ու ձևական կեցվածքից, մեծադղորդ բացականչություններից, թե իբր Արցախի շուրջ հայ-ադրբեջանական չկարգավորված հակամարտության գոտում կողմերն առաջնորդվում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

 

Սամվել Ալեքսանյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21