Ճանաչենք հերոսին՝ Գորիսից. Հարութ Հարությունյան

13.01.2021 11:33
6497

Պատերազմի հենց առաջին վայրկյաններից սկսած, Հարութը որպես Հայոց պանծալի բանակի հզոր զինվորական, իր ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ առաքելությունն էր կատարում պատերազմի գոտու այնպիսի հատվածում, ուր դեռ չէր ձևավորվել ռազմաճակատը: Նախքան ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ մահաբեր աղետը, Հարութն իր ջոկատով մարտական խնդիրը կատարեց գերազանց... Երբ պետք է վերադառնար,...թշնամին վիրավորեց մարտական ընկերներից ոմանց: Հարութը հասցրեց ընկերոջը փրկել, իսկ իրեն մնաց ընդամենը...10 մետր, որպեսզի գլորվեր դեպի փրկարար Ազատության ձորափը, ու... ավա՜ղ. թուրք դիպուկահարը գտավ անորսալի հային ու Հարութին ծանր վիրավորեց թևից... Հարութն արնաքամ եղավ....նրան օգնելն անհնար էր. ընկերներից ոմանք զոհված կամ մահամերձ հայտնվեցին ԱՅՆՏԵՂ, իսկ ոմանք՝ հրաշքով փրկվեցին...նաև Հարութի անձնազոհ արարքի շնորհիվ:

Հարութից ոչ մի լուր չկար սեպտեմբերի վերջից... մինչև .... 2020-21-ի ՍԵՎ ՆՈՐ ՏԱՐԻՆ...Դեկտեմբերի 30-ին անքուն գիշերներ չլուցացրած, հարազատ եղբոր գիշերուզօր որոնումներով դեգերած Էդուարդը՝ Արայիկ Հարությունյանի, գեներալ Մուրադովի, մյուս որդեկորույս ծնողների աջակցությամբ, ի վերջո կարողացավ գտնել Հարութի անկենդան, արդեն անճանաչելի դարձած մարմինը: Իսկ հրաշքի նման գործողությունն անձամբ նախաձեռնեց և իրականացրեց Հարութի լավագույն բարեկամներից մեկը՝ նրա անվանակից Հարութը՝ Գորիսից. առանց որի, Հարութի դին գտնելը հրաշք կթվար...

ՆՆՋԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ, ՀԵՐՈ՛Ս...

Վաչե Մկրտչյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40