Տոնակատարություն Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում, որից հպարտություն, արժանապատվություն և ագրեսորին հաղթելու վճռականություն էր ծորում

27.04.2026 13:00
454

Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսության տարածքն ապրիլի 25-ին մարդաշատ էր։

Իրանական մշակութային փառատոնի շրջանակում այս անգամ ներկայացվեց երկրի հյուսիսում գտնվող Գիլան նահանգը, մի տարածաշրջան, որ հայտնի է իր անտառներով, Կասպից ծովի ափամերձ տարածքներով, ինչպես նաև յուրահատուկ խոհանոցով ու ժողովրդական արվեստով։ Գիլանը համարվում է Իրանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը, որտեղ բնությունն ու մշակույթը ներդաշնակորեն միահյուսված են՝ ստեղծելով ինքնատիպ ու գրավիչ միջավայր զբոսաշրջիկների համար։

Տաղավարներում այդ նահանգի ձեռներեցները ներկայացնում էին իրենց արտադրանքը, անուշահամ սննդի տաղավարները գրավում էին գնորդներին։

Աշխույժ մթնոլորտն ամբողջացնում էին Գիլան նահանգից ժամանած երաժիշտների քառյակի հնչեցրած ժողովրդական երգերն ու մեղեդիները։

Ժամը 18-ին արդեն ընդունելություն էր հյուպատոսարանում, նաև լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպվել՝ նվիրված Նովրուզին՝ իրանական նոր տարվան։ Ազգային այդ  տոնը սովորաբար նշվում է մարտի 21-ին, որ մարմնավորում է կյանքի վերածնունդը, բնության զարթոնքը, նորի սկիզբը։ Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների սանձազերծած պատերազմը ստվերեց հինավուրց տոնի մթնոլորտը։ Այդ պատճառով միջոցառման անցկացումն ուշացավ և կազմակերպվեց «Նոր տարի․ հույսի և հաստատակամության դրսևորում» անվամբ, որպես վկայություն այն բանի, որ նույնիսկ ամենաբարդ ժամանակներում կյանքը շարունակվում է, և մարդը շարունակում է հավատալ, ստեղծել ու առաջ  շարժվել։ Պատերազմը նաև բացահայտեց իրանական ժողովրդի անկոտրում ոգին, Իրանի ժողովրդի միասնական ներկայությունը պետության կողքին։ Մի հանգամանք, որ բացակայում է շատ ազգերի պարագայում։

Հանդիսությանը մասնակցում էին մարզկենտրոնի հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ, Սյունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Կապանում բացվելիք Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի առաջատար խմբի անդամներ, այլք։

Իրենց ելույթներում տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը դատապարտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի խաղաղ ժողովրդի հանդեպ՝ ընդգծելով, որ ոչ մի ոտնձգություն ծնկի չի բերի Իրանի  աննկուն ժողովրդին։

Ելույթներն ընդմիջվում էին Գիլան նահանգից ժամանած երաժշտախմբի հնչեցրած երգերով ու ազգային մեղեդիներով։

Ցուցադրվեցին դրվագներ պատերազմական Իրանի կյանքն արտացոլող տեսաֆիլմերից։

Տոնավաճառ-ցուցահանդեսը շարունակվեց նաև հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին։

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12