Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրության վարպետների թափուր տեղերի համար

27.10.2021 19:36
4319

Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրության վարպետների  թափուր տեղերի համար`

1

«Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության արտադրության վարպետ

0,5 դրույք

 

 

 

Համապատասխան մասնագիտական աշխատանքի փորձ և միջին կամ բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն

2

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում (որակավորումը` մատնահարդար» մասնագիտության արտադրության վարպետ

 

1 դրույք

3

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության արտադրության վարպետ

0,5 դրույք

 

   Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է բանավոր` հարցազրույցի միջոցով, հաստատության կողմից նախապես կազմված բանավոր առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:

  Յուրաքանչյուր մասնակցին պատրաստվելու համար տրվելու է մինչև 15 րոպե ժամանակ իսկ պատասխանը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:       

  Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատություն է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը`

1) դիմում

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը,

4) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

   Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում  մինչև 2021թ. նոյեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 15.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա  2021թ. նոյեմբերի 26-ին ժամը 14.00-ին  «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցե` ՀՀ Սյունիքի մարզի, ք. Գորիս, Հայկազունիների փող. 4 հասցե:

   Տեղեկությունների համար զանգահարել` 094-59-54-18 077-78-22-79, հեռախոսահամարներով:

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»  ՊՈԱԿ    27.10.2021թ.   

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05