Հայաստանի մշակութային մայրաքաղաք Կապանում տոն է այսօր

21.08.2021 16:12
5102

«Ապահով Կապան, հուսո հանգրվան». այս նշանաբանով Սյունիքի մարզկենտրոն Կապանը հերթական անգամ նշում է իր տոնը, որն ավանդական է դարձել…

«… Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը…». Ստեփանոս Օրբելյան պատմիչի այս վկայակոչումով է  5-րդ դարում (առաջին անգամ) հիշատակվում Կապանը, որն էլ 10-12-րդ դարերում եղավ Սյունիքի թագավորության մայրաքաղաքը, իսկ 18-րդ դարասկզբին՝ Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պայքարի կենտրոնավայրը:

Անցնելով դարերի փորձությունների միջով, բազմիցս դրսեւորելով հերոսականություն, Կապանը մուտք գործեց  20-րդ դար: Դարասկզբին՝ հենց այստեղ, Գարեգին Նժդեհը ծնունդ տվեց  դավիթբեկյան ուխտերին, իսկ երդումի լեռ Խուստուփի լանջերում ոգեց իր Լերան աղոթքը՝ հայոց ազգային գաղափարախոսության կարեւոր դրույթները, որոնք կանթեղի պես լուսավորում են մեր անցնելիք ճանապարհը:

 … Խուստուփում էլ տասնամյակներ հետո մեկտեղվեցին նրա մասունքներն ու հոգին:

1938 թ. հոկտեմբերի 1-ին Կապանին շնորհվեց քաղաքի կարգավիճակ:

 1994-ի դեկտեմբերի 4-ին Կապանը հռչակվեց Սյունիքի մարզկենտրոն:

Անկախության տարիներին ծնունդ առավ Կապանի օրը նշելու ավանդույթը, որն էլ շարունակվում է:

Օգոստոսի 21-ի տոնակատարությունը մեկնարկեց առավոտվանից եւ կշարունակվի մինչեւ ուշ երեկո...

Տոնակատարության առաջին իսկ միջոցառումներից ակնհայտ դարձավ, որ այն  իսկապես համաժողովրդական է:

Ակնհայտ դարձավ նաեւ, որ Կապանի համայնքապետարանը, Գեւորգ Փարսյանի գլխավորությամբ, լավագույնս է պատրաստվել համաքաղաքային տոնակատարությանը:

Կապանի տոնը մի նոր վկայությունն է այն բանի, որ Սյունիքը շարունակում է արժանապատվորեն դիմակայել այն փորձություններին, որի մեջ հայտնվել  է   2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո:

Կապանի օրվա վերաբերյալ ավելի հանգամանալից տեղեկատվություն կներկայացնենք հաջորդիվ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40