Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2023 10:38
2274

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ, շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ՝ ցանկանալով առողջություն, երջանկություն, մասնագիտական և աշխատանքային հաջողություններ։

Առանձնահատուկ շնորհավորում եմ անմահացած մեր եղբայրների մայրերին, քույրերին ու կանանց, մաղթում եմ քաջառողջություն և հոգու ամրություն։ Շնորհակալ եմ Ձեզ հայրենիքի համար հերոս որդիներ դաստիարակելու համար. նրանց սխրանքն անմահ է:

Սիրելի՛ կանայք, անգնահատելի է Ձեր գործը սերունդների դաստիարակման ու կրթման կարևոր ու պատասխանատու գործում, դրա շնորհիվ է, որ պահպանվում են մեր ազգային արժեքներն ու ավանդույթները:

Սիրելի՛ հայուհիներ, դուք ընտանիքի արժանապատվությունը բարձր պահող կերպարի լավագույն օրինակն եք։ Շատ կարևոր է Ձեր դերը նաև պետական ու հասարակական կյանքում, պատմական դժվարին ժամանակներում դուք ներգործող ու ազդող ուժ եք եղել և կաք։

Եվս մեկ անգամ ընդունեք շնորհավորանքներս. եղե՛ք առողջ ու երջանիկ, Աստծո օրհնությունը թող լինի յուրաքանչյուրիդ օջախում: Աստված պահապան մեր երկրին ու Ձեզ բոլորիդ:

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25