Կապանի ԼՀԿ-ն և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ամրապնդում են համագործակցությունը

06.04.2026 17:44
463

Կապանի ԼՀԿ-ն և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ամրապնդում են համագործակցությունը՝ ուղղված երիտասարդ մասնագետների պատրաստմանը և հանքարդյունաբերության զարգացմանը

Այսօր Կապանի լեռնահարստացման կոմբինատում տեղի ունեցավ հանդիպում Ընկերության ղեկավար կազմի և Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից ժամանած ներկայացուցիչների հետ։

Հանդիպման սկզբում Ընկերության կառավարման խորհրդի նախագահ պարոն Ավետիսյանը ողջունեց հյուրերին։ Նա ներկայացրեց հանդիպման օրակարգը՝ ընդգծելով համալսարան–արտադրություն համագործակցության կարևորությունը և նշելով կրթական հաստատությունների ու արդյունաբերության միջև ձևավորված սերտ համագործակցության համար կարևոր հարթակը՝ փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները՝ պարոն Ավետիսյանն ընդգծեց նաև բուհական կրթության նշանակությունն ապագա մասնագետների համալրման գործընթացում ու կարևորեց Ընկերության և ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շարունակական համագործակցությունը՝ միտված երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացմանը և ոլորտում նոր գիտելիքների կիրառմանը։

Հանդիպմանը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան պարոն Քելյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց ակադեմիական միջավայրի և ձեռնարկության միջև ձևավորված ամուր գործընկերային կապերի կարևորությունը՝ շեշտելով, որ նման համագործակցությունը մեծապես նպաստում է ուսանողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրմանը։

Քննարկվեցին նաև համագործակցության շրջանակում արդեն իսկ արձանագրված արդյունքները, ինչպես նաև ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ միտված կրթական և արտադրական ոլորտների միջև համագործակցության առավել խորացմանը և երիտասարդ մասնագետների պատրաստմանը՝ հանքարդյունաբերության կայուն զարգացման ապահովման գործում։

Կապանի լեռնահարստացման կոմբինատ

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02