Տիգրան Հակոբջանյան․ նա կարողանում էր ծիծաղել դժվարությունների վրա

10.08.2021 17:59
7666

Տիգրան Դրաստամատի Հակոբջանյան․ ծնվել է 1978 թ․ ապրիլի 24-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության Բաքու քաղաքում։ Սովորել է Սիսիանի շրջանի Որոտնավան գյուղի միջնակարգ դպրոցում։ 1997-1999 թթ․ ծառայել է հայոց բանակում։

Ամուսնացած էր, ունի մեկ որդի։

2014 թ․ պայմանագրային ծառայության է անցել Նորավանի զորամասում։

Նելլին ամուսնու մասին խոսելիս հեկեկում է․ «Տիգրանին նկարագրող ամենաճիշտ հատկանիշն ազնվությունն է, նա ազնիվ էր բոլոր հարաբերություններում, ազնիվ ամուսին էր, ազնիվ ընկեր, ազնիվ աշխատակից, ազնիվ եղբայր ու որդի։

Սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավոտը․ զանգահարեցին զորամասից, ասացին, որ տագնապ է, նա հավաքեց պայուսակն ու դուրս եկավ, սկզբում Սիսիանին մերձակա դիրքերում էին։ Մի օր էլ զանգահարեց ու ասաց, որ Մարտակերտ է գնում։ Պատերազմից առաջ էլ գիտեի, որ նա քաջ տղամարդ էր, բայց պատերազմի օրերին նրա զվարթությունն ու արիությունը զարմացնում էր ինձ։ Ես բուժքույր եմ հոսպիտալում, հազարավոր կյանքեր ենք փրկել․ համոզված էի, որ Տիգրանին ոչինչ չի լինի։ Նրա հետ հեռախոսային յուրաքանչյուր խոսակցությունից հետո մի տեսակ առույգանում էի, որովհետեւ նա կարողանում էր վստահություն ներշնչել։ Հոկտեմբերի 20-ին նրանք պիտի վերադառնային, սպասում էի․․․ Ականատեսները պատմում են, որ արդեն պատրաստվում էին ճանապարհ ընկնել, երբ անօդաչուն նկատել է նրանց։ Անձնակազմից 6 հոգի զոհվել են։ Մեզ համար ողբերգությունը կրկնակի էր, քանի որ Տիգրանի հետ զոհվել է նաեւ հորեղբորորդին՝ Մարատ Հակոբջանյանը։

Տիգրանն այնքան լցված էր կյանքով, այնքան շատ կյանք կար նրա մեջ, կյանքն առանց նրա ծանր է, նրա կորստի գիտակցումը՝ անտանելի»։

Նորավանի զորամասում Տիգրանին կարոտով ու ափսոսանքով են հիշում․ «Մի տեսակ մարդիկ կան, որ պատրաստ են ցանկացած դժվարության, որ երբեք չեն բողոքում, այդ տեսակի մարդ էր Տիգրանը։ Նա կարողանում էր դժվարությունների վրա ծիծաղել ու մեր աչքում էլ դժվարությունը ծիծաղելի դարձնել․․․»։

Տիգրան Հակոբջանյանը զոհվել է հոկտեմբերի 20-ին Մարտակերտում։  

Անմահացած Տիգրան Հակոբջանյանի աճյունը հողին է հանձնվել 2020 թ․ հոկտեմբերի 23-ին Սիսիանի զինվորական պանթեոնում։

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40