Առողջ Կապան, հերոսների օրրան. այս կարգախոսով նշվեց Կապան քաղաքի օրը

18.08.2020 10:34
6016

Կապան բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհելու 82-րդ տարեդարձին նվիրված տոնն այս անգամ անցավ «Առողջ Կապան, հերոսների օրրան» կարգախոսով։ Զանգվածային միջոցառումներ նախատեսված չէին` պայմանավորված թագավարակի տարածվածությամբ։ Միջոցառումները տեղափոխվեցին առցանց հարթակ՝ համայնքապետարանի եւ մշակույթի կենտրոնի ֆեյսբուքյան էջեր, ինչը հնարավորություն էր ընձեռում արտերկրի մեր հայրենակիցներին եւս հաղորդակից լինել տոնի խորհրդին։

Համայնքապետարանը նախապես հնարավորինն արել էր, որ քաղաքում փոքրիշատե զգացվեր տոնական շունչը՝ եռագույններ եւ քաղաքի զինանշանով դրոշներ, գույնզգույն գնդեր, իսկ քաղաքային մարզադաշտից մինչեւ կենտրոնական հրապարակը զարդարված էր բազմագույն հովանոցներով։

Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով կարգախոսի երկրորդ բաղադրիչին՝ «Հերոսների օրրան», համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի գլխավորությամբ եւ ավագանու անդամները նախ այցելեցին Բաղաբուրջի, այնուհետեւ Գարեգին Նժդեհի հուշահամալիրներ՝ հարգանքի տուրք մատուցելով մերօրյա ազատամարտում զոհվածների եւ հայ ազգի նվիրյալ մեծ զորավարի հիշատակին։

Իսկ ողջ օրվա ընթացքում կապանցիները (եւ ոչ միայն) հետեւում էին համացանցին։ Տոնի կազմակերպիչները հոգացել էին փոքրիկ կապանցիների համար, որոնց համար ելույթ ունեցան Վահան Մանուկյանի երգի ստուդիայի սաները, իսկ արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (ղեկավար՝ Արթուր Գաբրիելյան) հանդես եկան «Սուտասանը» հեքիաթի բեմականացմամբ:

Շնորհավորական ուղերձում Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը մասնավորապես նշեց, որ թեպետ Կապանը շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թ․, եւ շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե Կապանն ընդամենը 82 տարեկան է, այդուհանդերձ այն արդեն իսկ բնակավայր էր 5-րդ դարում, իսկ 10-րդ դարում հռչակվել էր Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ Համայնքի ղեկավարը պատմական էքսկուրսը շարունակեց մինչեւ Արցախյան գոյամարտ՝ արժանին մատուցելով կապանցիներին, ովքեր հաղթեցին մեզ պարտադրված պատերազմում, իսկ տարածաշրջանում հրադադար հաստատվելուց հետո վերացրեցին ավերածությունների հետքերը՝ քաղաքին վերադարձնելով նախկին տեսքը։ Օգտվելով պատեհ առիթից՝  համայնքապետը երախտագիտություն հայտնեց մերօրյա հերոսներին՝ բուժաշխատողներին, որոնց ջանքերի շնորհիվ ունենք առողջ Կապան:

Կապանին ու կապանցիներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Կապանի պատվավոր քաղաքացիներ Ռոման Նավասարդյանը, Էդիկ Բարսեղյանը, Հակոբ Ղազանչյանը, Սվետլանա Գեւորգյանը, Լիաննա Հակոբյանը, Հասմիկ Համբարձումյանը:

Կապանի պատմական անցյալից ուշագրավ դրվագներ ներկայացրեց երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:

«Սոցիալիստական ռեալիզմ» թեմայով գրաֆիկական աշխատանքների ցուցադրանք էր կազմակերպվել Կապանի արվեստի թանգարանում, որի ցուցանմուշներին ծանոթացրեց թանգարանի տնօրեն Բորիկ Մինասյանը:

Դե իսկ ողջ օրվա ընթացքում կապանցիները հնարավորություն ունեցան դիտելու տարբեր ժանրերի համերգներ՝ դասական երաժշտություն, «Առիթմիա» ռոք խմբի մենահամերգը: Տպավորիչ էր համերգը ժողնվագարանների եւ «Պարի աստղեր», «Նարին», «Զանգեզուր» պարային խմբերի մասնակցությամբ: Տոնի մշակութային հատվածը եզրափակվեց շքահամերգով: Ըստ ամենայնի` այս ուրախ տրամադրությունը մարդկանց պարգեւեց Կապանի մշակույթի կենտրոնը (տնօրեն` Վիգեն Հովհաննիսյան)։

Իսկ երեկոյան Կապանը երփներանգվեց տոնական հրավառության գույներով:

Վահրամ Օրբելյան

15 օգոստոսի 2020թ.

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11