Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի առաջին երեք տնօրենը

12.01.2023 10:42
6832

Գրիգորի Նիկոլայևիչ Բեզրոդնի

Ծնվել է 1914 թ., Ուկրաինական ԽՍՀ Դոմբասի մարզի Սույեժնայայի շրջանի Ռեբովկա գյուղում: Ազգությամբ ռուս է: Ավարտել է Դնեպրոպետրովսկի լեռնային ինստիտուտը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում: Մասնագիտությամբ սկսել է աշխատել 1939 թվականից: Հայաստան է եկել 1946 թվականին: Սկզբում աշխատել է Քաջարանի փորձնական հարստացուցիչ ֆաբրիկայում, որպես ֆլոտատոր, իսկ 1947 թվականին գլխավորել է այն: Նա լարված հետևում էր Ֆաբրիկայի աշխատանքներին, արտադրամասերի և հանքերի բնականոն աշխատանքներին: 1948 թվականի նոյեմբերից կոմբինատի վարչության գլխավոր ինժեներն էր, իսկ 1949 թվականի մայիսի 1-ից՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը: Նրա տնօրինության ժամանակաշրջանը հանքարտադրության, հարստացուցիչ ֆաբրիկայի գործարկումն արագացնելու, ճանապարհաշինության և բնակարանաշինության լայն թափով ծավալելու տարիներ էին: Նրա օրոք շահագործման հանձնվեց հարյուրավոր քառակուսի մետր բնակմակերես, բանավաններն ապահովվեցին խմելու ջրով, վերանորոգվեցին և շահագործման հանձնվեցին առաջին անհրաժեշտության կուլտուր-կենցաղային օբյեկտները: Կյանքով լեցուն, գործին նվիրված աշխատողի կյանքի թելը կտրվեց ողբերգորեն՝ ավտովթարից:

Գրիգորի Բեզրոդնին տնօրեն աշխատեց մեկ տարի, բայց հասցրեց ժամանակակիցների շրջանում բարի անուն թողնել:

Ալեքսանդր Վասիլևիչ Շեգոլև

Ծնվել է 1912 թվականին ջուլհակի ընտանիքում: Հայրը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմում: Մանուկ հասակից մնացել է մոր խնամքին: Սովորել և ավարտել է Նարո-Ֆոմինսկի ֆաբրիկայի ֆաբրիկագործարանային ուսումնարանը: 1935 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտի գունավոր մետաղների և ոսկու լեռնային բաժինը: Հանքի ծննդավայրի հայտնաբերման մասնագետ էր:

Աշխատանքային գործունեությունն սկսել է նույն թվականից՝ սկզբում աշխատելով Նիկիրովսկի հանքի տեղամասի պետ, իսկ 1937-1941թթ. աշխատել է Բուրիաթ-մոնղոլական հանրապետությունում, Ջիդինսկի վոլֆրամ-մոլիբդենի կոմբինատում, ուր եղել է հանքի տեղամասի պետ, հանքի տեխնիկական ղեկավար, լեռնային արտադրամասի պետ, հանքի գլխավոր ինժեներ, կոմբինատի արտադրատեխնիկական բաժնի պետ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին 93-րդ և 134-րդ հրետանային դիվիզիաների մատակարարման բաժնի պետն էր: Պատերազմի ավարտից հետո, կրկին Ջիդինսկի կոմբինատում էր, ուր աշխատել է որպես գլխավոր ինժեներ: 1948-1949 թթ. Ուզբեկական ԽՍՀ Լյանգարի հանքվարչության գլխավոր ինժեներն էր:

1950 թվականի կեսերից մինչև 1951 թվականի վերջերը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն էր: Իր բոլոր ուժերն ու կարողությունները նպատակամղեց կոմբինատի առաջին հերթի շահագործումն իրականացնելուն:

Նա կատարեց իր խոստումը հանրապետական և միութենական կառավարությունների առջև՝ ֆաբրիկան շահագործման հանձնելու հարցում:

Հետագայում Ա. Շեգոլևն աշխատեց կոմբինատի գլխավոր ինժեներ:

Տիմոֆեյ Մաքսիմովիչ Զոնենկո

Ծնվել է 1910 թվականին Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկ-Ախտարսկի ստանիցայում, սևագործ բանվորի ընտանիքում: 1920-1923 թթ. հոր հետ միասին, որպես վարձու բանվոր, աշխատել է տարբեր խուտորներում:

Պրիմորսկ-Ախտարսկի երկրորդ աստիճանի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը: Ակտիվ խառնվածքի տեր անձնավորություն էր և դեռ ուսանողական նստարանից ներգրավվել է հասարակական աշխատանքների մեջ՝ բանգյուղտեսչության արտահաստիքային հրահանգիչ էր:

Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է Օրենբուրգի մարզի Բլյավինսկի պղնձահանքեր, ուր 1935-1939 թթ. աշխատել է հերթափոխի պետ, հերթափոխի ինժեներ, հորիզոնագծի պետ, հանքի պետ, հանքի տնօրեն և գլխավոր ինժեներ:

1939 թվականին անձնական խնդրանքով տեղափոխվել է Զանգեզուրի պղնձի կոմբինատ, սակայն չորս ամիս անց ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի ժողկոմի հրամանով ուղարկվել է Ղազախական ԽՍՀ Ջեզկազգանի հանքվարչություն՝ գլխավոր ինժեներ, ապա՝ տնօրեն:

1943 թվականին նա դարձյալ Հայաստանում էր՝ Զանգեզուրի պղնձի կոմբինատի գլխավոր ինժեներ, որը հետագայում Հայպղինձ տրեստի ձևավորման հետևանքով վերակազմավորվեց՝ դարձավ Զանգեզուրի հանքվարչություն:

1948 թվականին անվանի լեռնագործը նշանակվեց Խաբարովսկի երկրամասի Ամուրի մարզի Ումալտինսկի հանքվարչության տնօրեն, ուր աշխատել է մինչև 1951 թվականի մայիսը:

Լեռնային արդյունաբերության մեջ հարուստ փորձ և ունակություններ դրսևորած Տ. Զոնենկոյին ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստրի հրամանով կրկին գործուղեցին Հայաստան, այս անգամ ստանձնելու Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պարտականությունները: 1951 թվականի նոյեմբերից մինչև 1954 թվականի մայիս նա ղեկավարեց կոմբինատի աշխատանքները, առաջնահերթ խնդիր ունենալով հանքերն ու կոմբինատն ապահովել որակյալ բանվորական և ինժեներա-տեխնիկական մշտական կադրերով: Արտադրական նորմաները կատարելու համար ձեռնամուխ եղավ հանքերում և շինարարական տեղամասերում աշխատանքները մեքենայացնելուն, հանքային արդյունահանման ծավալները և արտադրողականությունը ավելացնելուն:

Կոմբինատի առաջին հերթի գործարկումը 1951 թվականի վերջերին օրակարգի հարց էր, որին հսկում և հետևում էին միութենա­կան և հանրապետական տարբեր կազմակերպություններ ու հաստատություններ: Այդ օրը չուշացավ: 1952 թվականի հունվարին կոմբինատը շահագործման հանձնվեց: Թերևս ամենապատասխանատու անձը Տ. Զոնենկոն էր, ով տոգորված էր անխառն վեհ զգացումով. չէ՞ որ այդ խոշոր կառույցը շահագործման էր հանձնվում իր օրոք, ժամանակին, առանց ձգձգումների, որը դառնալու էր երկրին պղնձի ու մոլիբդենի խտանյութի մատակարարման կարևոր հանգույց:

Տարիների փորձը և հարուստ գիտելիքները նա ի սպաս դրեց լեռնային արդյունաբերության մեջ՝ արժանանալով «Առաջին կարգի լեռնային տնօրենի» կոչման: Հայաստանում աշխատելու տարիներին նա ընտրվեց Ղափանի քաղխորհրդի պատգամավոր:

Խորհրդային կառավարությունը բարձր գնահատելով հանքարդյունաբերության մեջ Տիմոֆեյ Մաքսիմովիչ Զոնենկոյի խոշոր ծառայությունները, նրան պարգևատրեց «Աշխատանքի արիության համար» մեդալով և Գերազանցիկի կրծքանշանով:

Հիմքը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» գիրքը (Երևան-2004)

 

Իշխանական քայլերից մի քանիսի մասով պահանջներ ու դիմումներ են ներկայացվելու. Արամ Վարդևանյան

09.06.2026 23:40

Ցանկացած որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունն ու մեր երկրի առաջնային շահը. Մարիաննա Ղահրամանյան

09.06.2026 20:24

Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել․ ԳՇ պետը ճիշտ չի ասում

09.06.2026 20:07

Ասրյանը հաստատել է, որ ադրբեջանցի զինվորականները Սյունիքում անտառներ են հատում և դիրքեր ունեն արգելոցում

09.06.2026 16:56

Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը, կարծում եմ, ժամանակավրեպ է. Ղազինյան

09.06.2026 16:22

Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ. Իվետա Տոնոյանը Ծառուկյանի՝ երկիրը լքելու տեղեկությունների մասին

09.06.2026 16:19

Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության

09.06.2026 16:11

«Հայաստան» դաշինքը վերահաշվարկից հետո կդիմի Սահմանադրական դատարան

09.06.2026 16:08

Նիկո’լ, անձամբ դու պատասխան ես տալու. Էդմոն Մարուքյանը՝ ընտրակեղծիքների մասին

09.06.2026 15:59

Թրամփը 37 անգամ հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը սարերի հետևում չէ․ CNN

09.06.2026 15:54

ԱՊՀ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակը կկայունանա

09.06.2026 15:51

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը

09.06.2026 15:48