Տեղի օկուպացված տարածքներում այլևս թշնամական դիրքեր են

10.04.2023 11:23
3974

Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ ամեն մի հայի մտածումների առանցքում ահա մի քանի օր է՝ Տեղ գյուղն է...

Մարտի 29-ին և 30-ին թուրք ազերիները ներխուժել են գյուղի վարչական տարածք, բռնազավթել տասնյակ հեկտարներով հողատարածք ու դիրքավորվել այնտեղ:

Ապրիլի 8-ին մեր ստեղծագործական խումբը կրկին Տեղ գյուղում էր... Նպատակ ունեինք ծանոթանալ իրավիճակին, նաև տեղեկանալ՝ ի՞նչ է փոխվել ապրիլի 1-ից հետո, երբ վերջին անգամ այնտեղ էինք:

Գյուղի արևելյան վերջնամասում այս անգամ ոստիկանները մեզ չկանգնեցրին, շարժվեցինք առաջ: Պարզվեց՝ կարող ենք ընթանալ մինչև երբեմնի անցագրային կետ, երբ դեռ միջանցքի հին երթուղին էր գործում: Այդ վայրից դեպի արևելք (երբեմնի մայրուղով) այլևս հնարավոր չէ առաջ շարժվել. հիմա արդեն գոյություն չունի ոչ վաղ անցյալի Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին, հիմա միջանցքի ուրիշ երթուղի է գործում՝ Կորնիձորով...

Երբ անցանք Կարմիր վեղ կոչված տարածքը (չհասած նորահնար սահմանին)՝ մեր առջև բացվեց գյուղաբնակների կողմից Շպկե կոչվող հարթությունը, որը (առանց չափազանցության) ընդարձակ զինադաշտ է հիշեցնում:

Չափազանց տխուր և մտահոգիչ է, որ պլացդարմի արևելյան հատվածում՝ Տեղի տարածքից բռնազավթված դաշտերում, թշնամական դիրքերն են...

Հուսադրող է սակայն, որ գոնե ուշացումով՝ ադրբեջանական դիրքերի դիմաց մերոնք են՝ օրավուր բազմապատկվող ինժեներական կառույցներով:

Կնահանջե՞ն թուրքերն օկուպացված տարածքից... Հարցի պատասխանը ժամանակը կտա, բայց թշնամական դիրքերում մարտի 29-ից կատարվող բուռն շինաշխատանքները տեղ չեն թողնում ենթադրելու, որ ասկյարները հետ կգնան կամովին:

Համենայն դեպս՝ դաշտերում աշխատող տեղցիները վկայում են, որ ազերիները (առնվազն նախկին մայրուղու ուղղությամբ) կանգնած են այնտեղ, որտեղ կանգնել էին մարտի 29-ի գիշերը:

Գյուղացիները նաև զարմանք են հայտնում՝ իրավիճակի վերաբերյալ տարածվող տեղեկությունների հակասություններից և իրարամերժությունից. «Մեր աչքի առաջ ուրիշ բան է կատարվում, տարածվող տեղեկատվական նյութերում այլ բան է ասվում»: Ըստ գյուղացիների՝ ոմանք էլ մարտի 29-30-ին և հաջորդած օրերին տեղի ունեցածն այնպիսի երանգներով են ներկայացնում, որ անծանոթ մարդու մեջ կարող է և տպավորություն առաջանալ, թե թշնամու կողմից մեր տարածք անարգել խուժելը, հայրենական սահմաններից մեր նահանջը քաջության հավասար արարքներ են:

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ կապի մեջ էինք, թեև չհաջողեցինք հանդիպել, առաջնագծում էր: Որքան հասկացանք՝ համայնքի հնարավորությունները նույնպես ներդրվում են՝ պաշտպանական գիծը զորացնելու համար...

Համայնքապետը, այդուհանդերձ, մի քանի հանգամանք մատնանշեց ՝ ստեղծված իրավիճակին առնչվող: Նախ՝ հանրային անտարբերությունն այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է սահմանում: Այնուհետև՝ օգտվելով առիթից, ոմանք, պարզագույն և անիմաստ կոչեր են հնչեցնում՝ տվեք մեզ զենք ու մենք... Բայց միայն ասում են: Երբեմն էլ համայնքի անունից են խոսում՝ իրենց իմացածի ու պատկերացրածի չափով՝ իրավիճակն ավելի խճճելով: Ամենավտանգավորը, սակայն, հանրության պառակտվածությունն է, որն առկա անտարբերությանը գումարվելով՝ մեր ներուժն է թուլացնում...

Հ.Գ.

Արավուս և Տեղ գյուղեր կատարած հերթական այցի ընթացքում հանդիպեցինք նաև զինվորականների, աշխարհազորայինների...

Չենք ուզում մանրամասներ ներկայացնել, բայց ակնհայտ մի հանգամանք շեշտում ենք նորից ու նորից՝ իբրև օրվա հրամայական. հայ զինվորը, հայոց բանակը մեր ներկա ընթացքի ամենաթանկ, ամենանվիրական արժեքներն են:

Օրվա հերոսը հայ զինվորն է, ով արժանի է համապատասխան վերաբերմունքի և գնահատանքի:

Մենք պետք է անվերապահ հավատանք հայ զինվորին, ինքն էլ պետք է և՛ մեզ, և՛ հրամանատարներին հավատա՝ դրա համար ունենալով բոլոր հիմքերը:

Մենք պետք է լավագույն պայմաններն ապահովենք հայ զինվորի ծառայության համար:

Մենք պետք է դողանք յուրաքանչյուր զինվորի կյանքի և առողջության համար:

Հանուն Արցախի և Հայաստանի նահատակված ամեն մի զինվորի անուն սրբության պես պետք է հնչի մեզանում:

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

01.10.2026 14:44