ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի այցը Մեղրի համայնքի մանկապարտեզ

23.06.2023 11:47
1401

Տարիների ընդմիջումից հետո հիմնանորոգված և երկու ամիս առաջ իր դռները բացած Մեղրի համայնքի մանկապարտեզը հունիսի 22-ին հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Հյուրը նպատակ ուներ տեղում ծանոթանալ 2019 թ. նոյեմբերին դեսպանատան և «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրով իրականացված «Մեղրի համայնքի մանկապարտեզն արևային էներգիայի համակարգով համալրելու նախագիծ» դրամաշնորհային ծրագրի ավարտական փուլին:

Ճապոնիայի կառավարությունը մանկապարտեզին նվիրել էր արևային էներգիայի վահանակներ, ջրատաքացուցիչ և արևային կայան, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 24 մլն դրամ է: Ներդրումը հիանալի նվեր էր ոչ միայն մանուկներին, այլև Մեղրի համայնքին, քանզի դրա շնորհիվ ակնառու էր էլեկտրաէներգիայի խնայողությունը:

Տանտերերը հյուրին դիմավորեցին պատշաճ մակարդակով: Փոքրիկների պարային ողջույնից հետո ելույթ ունեցավ մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը, ով երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ նման օգնության համար: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ով բարձր գնահատեց Ճապոնիայի դեսպանատան աջակցությունը մեր տարածաշրջանին:

Ներկաները տպավորված էին Ճապոնիայի դեսպանի հայահունչ ելույթից, որով հիացմունք արտահայտեց ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ:

Դեսպանի ելույթին հաջորդեց մանկապարտեզի սաների՝ ճապոնական և հայկական պարերի բեմադրությունը:

Ի նշան երախտագիտության՝ մանկապարտեզի կոլեկտիվը դեսպանին հանձնեց փոքրիկ հուշանվեր:

Միջոցառման վերջում դեսպանը հավաստիացրեց՝ համագործակցությունը Մեղրի համայնքի հետ այսուհետ ևս կշարունակվի տարբեր ուղղություններով:

Սիրուն Սարգսյան

Լուսանկարները՝ Հարություն Վարդանյանի

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12