Պարզաբանում․ Կարմիր խաչը գումար չի բաշխում

03.11.2026 10:23
142

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պաշտոնապես հերքում է Կապան համայնքում քաղաքական աստառավորմամբ գումար բաշխելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, երբեք «գումար չի բաշխում», մենք ունենք բազմաթիվ դրամական աջակցության, այդ թվում և կանխիկ աջակցության ծրագրեր, բայց դրանք բաշխումներ չեն, այլ աջակցություն կոնկրետ շահառուների համար։

ՀԿԽԸ-ն արդեն 107 տարի  գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, անկա՛խ նախընտրական կամ հետընտրական ինչ-որ ժամանակահատվածներից, անկա՛խ  հասարակարգից, անկախ եղանակից ու օրվա ժամից։

Սա ոչ միայն Հայկական, այլ աշխարհի բոլոր Կարմիր խաչերի և Կարմիր մահիկների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Մարդասիրական այս կազմակերպության համար գերագույն գլխավոր առաքելությունը՝ մարդուն օգնելն է, կրկին անկախ նրա ազգային, կրոնական, սեռական կամ որևէ այլ պատկանելիությունից։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2023 թվականից Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացնում է «Ինստիտուցիոնալ նախապատրաստման զարգացում» ծրագիրը։ Ծրագրում ներառված է ՀՀ  երեք մարզ՝ Տավուշ, Վայոց ձոր և Սյունիք։ Ծրագրի գերնպատակն է՝  այդ մարզերում գործող ՀԿԽԸ մասնաճյուղերն աղետների կանխարգելման դասընթացներ, հետաղետային կանխարգելման վերապատարաստումներ ստանալուց հետո,  իրենց մարզում իրականացնեն կարիքի գնահատում և զարգացնեն՝ ինքնուրույն կանխիկ դրամային աջակցության տրամադրման կարողությունը։  

Սյունիքի մարզում չափորոշիչներին համապատասխանել և  կարիքների գնահատման արդյունքում ընտրվել է անապահով 108 միայնակ տարեց, որոնք գրեթե բոլորն ունեն առողջական, սոցիալական և այլ խնդիրներ։ Անապահով միայնակ տարեցները ստացել են 30 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն, որը ինչպես և ՀԿԽԸ -ի այլ աջակցության ծրագերը, չունի և չի կարող որևէ կապ ունենալ քաղաքական որևէ գործընթացի հետ։

Նույն ծրագրի շրջանակում, սեպտեմբերին արդեն դրամային աջակցություն է տրամադրվել  Տավուշում ապրող  Լեռնային Ղարաբաղից տեղահանված շահառուներին՝ ընտանի կենդանիներ ձեռք բերելու համար։

Հաջորդ աջակցությունը տրվելու է Վայոց ձորի շահառուներին և մեր որևէ աջակցություն չի կարող կապվել երկրում, մարզում կամ համայնքում տվյալ պահին տեղի ունեցող որևէ իրադարձության հետ (բացառությամբ աղետի կանխարգելման)։

Աջակցելը մեր ամենօրյա աշխատանքն է և մեր առաքելությունը, 2023-ից մինչև 2026 թվականն Ազգային ընկերությունը կատարել է 120 հազար փոխանցում, ավելի քան 16 մլն դոլարի չափով, իսկ պետական դրամային աջակցությունում հասարակական տարբեր կազմակերպությունների  ներդրած 15 մլն դոլարի 13 ու կես միլիոնը՝ շուրջ 90 տոկոսը, տրամադրել է ՀԿԽԸ-ն։

Հայկական Կարմիր խաչի ընկերության հեղինակության  շահարկելը՝ այն էլ քաղաքական ենթատեքստերում, պատվաբեր զբաղմունք չէ և կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ աջակցությունները «գումարի բաշխում»  որակելուց՝ դրանով իսկ շահառուներին վիրավորելուց և մոլորեցնող տեղեկություններ տարածելուց։

 

Արթուր Հովհաննեսյան

Հայկական Կարմիր խաչի ընկերության

Տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պատասխանտու

 

 

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին

03.11.2026 11:43

Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և արտասահմանցի կոմպոզիտորների կինոյի  համար ստեղծված երաժշտություններ

03.11.2026 11:37

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

03.11.2026 11:25

Ռուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ, բազմաթիվ վիրավորներ

03.11.2026 11:02

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է ՆԳ նախարարը

03.11.2026 10:38

Նարեկ Կարապետյանը, Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին

03.11.2026 10:30

Պարզաբանում․ Կարմիր խաչը գումար չի բաշխում

03.11.2026 10:23

Կապան համայնքի ավագանու գործող կազմով վերջին նիստը

02.11.2026 23:53

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ճեպազրույցը

02.11.2026 22:05

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Արաքսիան իրեն արդեն հռչակել է ռեկտոր

02.11.2026 19:14

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան Սաղաթելյան

02.11.2026 18:32