Ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է լինելու. Զեյնալյան

02.11.2018 15:39
1141

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատում է նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը մեծ է և շեշտում, որ իրականացնում են քաղաքականություն այս առումով իրավիճակը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյանն ասաց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ իրականացվելու անհատական մոտեցում:

«Ցմահ դատապարտյալների վերաբերյալ իմ դիրքորոշումը ձեզ հայտնի է: Ես իրավապաշտպան եղած ժամանակ հայտարարել եմ, որ Հայաստանի համար չափազանց շատ է այսքան մեծ թվով  ցմահ դատապարտյալ ունենալը: Թեև կաշկանդված եմ նաև իմ կարգավիճակով, բայց կրկնում եմ, որ չափից ավելի շատ են, և մենք իրականացնում ենք քաղաքականություն  իրավիճակը բարելավելու ուղղությամբ:  Անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու է և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, և ներման ինստիտուտը»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ արդեն ունենք մեկ ցմահ դատապարտյալ, ով պայմանական վաղաժամկետ ազատվել է, մեկի վերաբերյալ էլ դրական եզրակացություն է ներկայացվել դատարան, որը մերժել է: «Ես չգիտեմ, թե վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններն այս գործով ինչ-որոշում կընդունեն, բայց, այնուամենայնիվ, արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն տվել է այդ անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով»,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց՝ սա նրանց նկատմամբ կայացված դատական վճիռների իրավական գնահատականը չէ. «Մենք միայն պատժի մասով ենք մեր վերաբերմունքն արտահայտում: Չի բացառվում, որ գործերը կարող են վերանայվել այն ընթացակարգերի շրջանակներում, որոնց նախաձեռնության բացառիկ իրավասությունը ունեն իրենք, իրենց իրավապաշտպանները, իրավահաջորդները»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը:

armenpress.am

 

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40