2026 թվականի նոյեմբերի 2–ին տեղի ունեցավ Կապան համայնքի ավագանու տասնմեկերորդ նստաշրջանի՝ գործող կազմի մասնակցությամբ վերջին նիստը, որին ներկա էր ավագանու 21 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Օրակարգը իր մեջ ամփոփում էր 7 հարց, որոնք հիմնականում վերաբերում էին ավագանու մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելուն, համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելուն, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով հանձնելուն, քաղաքացու անվամբ հաշվառված հողամասը համայնքային սեփականություն ճանաչելուն, Կապան համայնքի 2026 թվականի բյուջեի ինը ամսվա կատարման ընթացքի մասին հաղորդումն ի գիտություն ընդունելուն և այլն։
Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերը արժանացել են ավագանու անդամների հավանությանը:
Նիստի ավարտին համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին՝ այս տարիների ընթացքում կատարած պատասխանատու աշխատանքի, հանրային նշանակության կարևորագույն խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նրանց հաջողություններ։
Ավագանու նիստի հարցերին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել առցանց հեռարձակումը՝ https://www.youtube.com/watch?v=K31kZEAqtrM