Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև

12.08.2026 10:45
381

Իլհամ Ալիևը հայտարարել է TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի միջով էլեկտրահաղորդմանգծի անցկացման նախագծի նախապատրաստման մասին։

Ալիևի խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են անցկացրել Հայաստանում ևորոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ։

Ադրբեջանը հույս ունի, որ հայկական կողմը «չի հետաձգի այս հարցի լուծումը»։

Ալիևի խոսքով՝ եթե Մեծամորի ատոմակայանը փակվի, Հայաստանը «կարող է բախվել լուրջէներգետիկ ճգնաժամի, և լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալը օգտակար կլինի»։

Ալիևը նաև այլ հայտարարություններ է արել այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» և Եվրամիության հետաքրքրությունների մասին.

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասիկապը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ մեր վաղեմի երազանքն էր»,- Նախիջևանում հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Մենք վստահորեն և շատ հմտորեն շարժվում էինք, մոտենում էինք այդ նպատակին և արդեն մոտեցել ենք դրան»,- ասել է նա` ավելացնելով, որ Նախիջևանը կդառնա անփոխարինելի տրանսպորտային հանգույցներից մեկը։

«Իհարկե, այստեղով (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով»՝ խմբ.) ենթադրաբար 15 միլիոն տոննա բեռի՝ իսկ գուցեև ավելի մեծ ծավալի, անցումը մեծ աշխուժության կհանգեցնի։

Կբացվեն ավելի շատ աշխատատեղեր, կբարձրանա տնտեսական ակտիվությունը, և Նախիջևանը, կարող եմ ասել, կդառնա անփոխարինելի տրանսպորտային հանգույցներից մեկը։ Դա լիովին հնարավոր է»,- հայտարարել է Ալիևը։

Նա հայտարարել է նաև, որ Եվրամիության ներկայացուցիչները հետաքրքրված են Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ։

Ըստ Ալիևի՝ ԵՄ ներկայացուցիչներն արդեն մեկնել էին Նախիջևան, որտեղ տեղում ծանոթացել են իրավիճակին։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցներ ու պետություններ, հետաքրքրված է այս տրանսպորտային երթուղով և ցանկանում է դառնալ դրա մասնակիցը։

«Շատ միջազգային կառույցներ, որոշ երկրներ հետաքրքրված են այս երկաթուղով, հատկապես Ադրբեջանի երկաթուղիների Նախիջևանի հատվածով։ Դրանցից մեկը Եվրամիությունն է»,- ասել է Ալիևը։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21