«Հայոց Արծիվներն»՝ Ազգային-Քրիստոնյա բևեռ

19.02.2021 10:41
1242

Հայաստանը և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս այն չեն, ինչ կային մինչև 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմը: Նույն պատերազմից հետո՝ Հայ ազգը, ցավոք, կորուստների ու պարտության գնով զարթնեց թմբիրից՝ հասկանալով, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե անցյալի արատները մերժող, նոր և հզոր Հայաստանի կառուցմանը միտված հեղափոխություն էր, այլ արևմտյան գործակալների ու դրածոների կազմակերպած, Հայաստանը կործանելու և Արցախը թուրքին հանձնելու ծրագրով կոդավորված հեղաշրջում, իսկ ՀԱՅԸ՝ հակազգային ու հայաստանակործան այդ ներկայացման անգիտակից մասնակիցն ու հանցակիցը:

Հայրենիքի կորստի ցավից գալարվող ու հուսահատության շեմին հասած Հայ ազգին, որն այլևս մերժում է Հայաստանի գործող ամերիկահպատակ ու թրքապաշտ իշխանությանը, հիմա էլ փորձում են մանիպուլյացիաների միջոցով ուղղորդել դեպի նախորդ՝ կոռումպացված, թալանչի, զորացրված իշխանություններ: Ժողովրդին փորձում են վախի ու սարսափի ներարկման միջոցով ներշնչել, որ ինքը չունի զարգացող պետություն և ազգային-քրիստոնյա հասարակություն կառուցելու հեռանկար, ու առավելագույնն, ինչին ինքը կարող է հավակնել, ընդամենն անվտանգ գոյություն քարշ տալն ու  ֆիզիկական թշվառ գոյության պաշտպանությունն է լինելու:

«Ոչինչ, որ նախկին իշխանությունների ժամանակ չկար արդարություն, այսինքն, Հայաստանը կոռումպացված էր ու դատապարտված անհեռանկար գոյության, բայց գոնե դուք և ձեր երեխաները համեմատաբար պաշտպանված էիք և կարող էիք հույս ունենալ՝ մինչև ծերություն քարշ տալ ձեր անիմաստ ու անհեռանկար գոյությունը»,-ահա՛ սա է Հայաստանի նախկին իշխանությունների թալանչի ու Հայրենիքի պաշտպանությունից փախած մարդկանց կողմից, այսպես կոչված, ընդդիմադիր քարոզչության ողջ իմաստը: Հայ ժողովրդին փորձում են ներշնչել, որ ինքը Հայաստանի քաղաքական այսօրվա դաշտում ունի ընդամենը կամ-կամ-ի ընտրության հնարավորություն. կա՛մ նորից ընտրում է քաղաքական գերեզմանից արձակուրդ եկած քաղաքական դիակ, ամերիկահպատակ Փաշինյան Նիկոլին՝ իր սորոսածին լակոտակրատիայով, կա՛մ էլ Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մարդկանց:

«Հայոց Արծվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մերժո՛ւմ է Հայ ժողովրդին պարտադրվող այս կեղծ ու արհեստածին երկընտրանքը, հայտարարելով, որ մերժված անցյալի ու խայտառակ ներկայի միջև ընտրությունը պետք է կատարվի հօգուտ հզոր և արժանապատիվ ապագայի, հօգուտ ազգային քրիստոնեական արժեքներ դավանող և սրբորեն պահպանող Ազգային-Քրիստոնյա բևեռի՝ ի դեմս «Հայոց Արծվներ. Միասնական Հայաստան» կուսակցության:

Հայաստանում, առաջիկա Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին, Հայ ժողովուրդը պետք է արդար ընտրություն կատարի  անցյալի, ներկայի և ապագայի միջև, և մենք առավել քան վստահ ենք, որ արդար ընտրությունը լինելու է հենց Ազգային-Քրիստոնյա արժեքները՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, դավանող, դրանք սրբորեն պահպանող և տարածող, Հայաստանի և Հայ ազգի անվտանգությունն անսասան պաշտպանող «Հայոց Արծիվների» օգտին:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34