Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

13.12.2021 14:25
1146

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։

‹‹Կապանի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, Հրազդան քաղաքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի գլխավորությամբ, Կապանի համայնքային իշխանության տարբեր պատասխանատուներ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ‹‹Երիտասարդական մայրաքաղաք› ծրագրի շրջանակում Կապանում իրականացվել են բազմաշերտ և արդյունավետ աշխատանքներ։ Որպես երիտասարդական մայրաքաղաք՝ Կապանն ընտրվել էր 2020 թվականին, սակայն համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չիրագործվեց. այն տեղափոխվեց 2021 թվական։

‹‹Խնդիր էինք դրել աշխուժություն մտցնելու համայնքի երիտասարդական և մշակութային կյանքում։ Կարծում ենք, որ ամբողջական գնահատականը պետք է տան կապանցիները․ մենք մեր կողմից կարող ենք արձանագրել, որ ծրագիրը հաջողվել է, ինչին մեծապես նպաստել է Կապանի քաղաքային իշխանությունների, տեղի երիտասարդական կառույցների և ԿԳՄՍ նախարարության համագործակցված աշխատանքը››,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Կապանի քաղաքապետարանին և ‹‹Երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում ներգրավված մշակութային ու երիտասարդական կազմակերպություններին։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Կապանի՝ ‹‹Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք›› ընտրելու ծրագրի մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա մայիսի 1-ից։ ‹‹Բաղաբուրջ›› համալիրում հիշատակի տուրք է մատուցվել արցախյան պատերազմների զոհերի հիշատակին, կազմակերպվել է Կապանի երիտասարդ գեղանկարիչների նկարների ցուցահանդես, տեղի է ունեցել հեծանվավազք, համերգային մի քանի ծրագիր է անցկացվել։

ԿԳՄՍ նախարարության առաջարկով 2021 թվականի հոկտեմբերին երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների՝ երիտասարդության հարցերով խորհրդի նիստն ու «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը։ Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կապանը հյուրընկալել էր ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի պաշտոնական պատվիրակություններին, ներկայացուցիչներին։

‹‹Հատկապես հետպատերազմյան շրջանում Կապանի՝ որպես երիտասարդական մայրաքաղաքի՝ ԱՊՀ գործընկերներին պատճաշ ներկայանալը, վստահաբար, ուներ հատուկ նշանակություն։ ԱՊՀ շրջանակում միջազգային տեսանելիության բարձրացումը և Կապանի սահմանած բարձր նշաձողը մեզ թույլ են տալիս հայտ ներկայացնել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք մրցույթին, որն անցկացվելու է գալիք տարի››,- նշել է նախարարի տեղակալը։

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Հրազդան քաղաքին 2022 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Հրազդանի քաղաքային իշխանությանը՝ ծրագիրն իրագործելու հարցում։

‹‹Որպես քաղաքականություն մշակող մարմին՝ կարևորում ենք երիտասարդական մայրաքաղաքների տարածքային և մարզային ընդգրկվածության ընդլայնումը։ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին հավակնելու համար կարևոր են տվյալ համայնքի երիտասարդական ներուժը, քաղաքային ենթակառուցվածքների առկայությունը և քաղաքային իշխանության հանձնառությունը՝ բոլոր ծրագրերը պատշաճ մակարդակով իրագործելու համար։ Հրազդանը մրցույթին ներկայացել էր շատ լավ պատրաստված և հաղթեց բարձր մրցակցության պայմաններում››,- նշել է նա՝ ավելացնելով, որ Կապանը սահմանել է բարձր նշաձող, որը պահելը մեծ պատասխանատվություն և ջանքեր է պահանջում։

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը փաստել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում մշակութային, մարզական, երիտասարդական և միջազգային կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

‹‹Ավարտվում է ‹‹Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագիրը, բայց մենք շարունակելու ենք մեր գործունեությունը կրթական, մշակութային և մարզական ոլորտներում՝ առավել բարձրացնելով ունեցած արդյունքները։ Կապանը հերոսական քաղաք է, և մեր երիտասարդները բազմիցս ապացուցել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են զենք վերցնելու և պաշտպանելու հայրենիքը։ Վստահ ենք, որ մեր հերոս երիտասարդները շարունակելու են մեզ զարմացնել իրենց կրթական, մշակութային, սպորտային և այլ ձեռքբերումներով››,- նշել է Գոռ Թադևոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ գործընկերներին արդյունավետ համագործակցության և համայնքին աջակցելու համար, ինչպես նաև շնորհավորելով և հաջողություն մաղթելով Հրազդանի գործընկերներին։

Այնուհետև Գոռ Թադևոսյանը երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանին։

‹‹Հրազդանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում այսօր տեսանելի աշխատանքներ են կատարվում։ Անմասն չեն նաև երիտասարդության, սպորտի, կրթության և մշակույթի ոլորտները։ Մենք ուզում ենք նոր եռանդ տալ մեր երիտասարդներին, որոնք մեր քաղաքի և պետության զարգացման առաջնային ռեսուրսն են։ Մեզ համար ուսանելի և օգտակար է Կապան քաղաքի փորձը, որից մենք անպայման կօգտվենք՝ նպատակ ունենալով այն զարգացնելու և առնվազն մեկ քայլով առաջ անցնելու››,- նշել է Վարուժան Սաֆարյանը։

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել ‹‹Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում արդյունավետ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների և համայնքային կառույցների ներկայացուցիչներին։

Կապանում ամփոփիչ միջոցառումը եզրափակվել է հանրահայտ ‹‹Լավ էլի›› ռոք խմբի համերգային ելույթով։ Հնչել են հիթային երգեր` «Ջահել Ազատության երգը», «Քո աչքերը», «Գտա քեզ երկնքում», «Սկիզբը» և այլ սիրված երգեր։

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46