Մհեր Գրիգորյանը չի բացառում TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքները

02.11.2026 12:24
103

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի ենթակառուցվածքների կառուցման հատվածներին։ Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Թեև սահմանազատման աշխատանքները տևական ժամանակ է՝ չեն շարունակվում, Գրիգորյանի խոսքով՝ հաջորդ փուլի վերաբերյալ կողմերը դեռ պայմանավորվածություն չունեն։

«Հաջորդ փուլի աշխատանքների հետ կապված չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ՝ շուտով կլինի, կքննարկենք», - ասել է փոխվարչապետը՝ չբացառելով, որ TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն։

«Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ անցկացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և՛ կազմակերպել, և՛ իրականացնել աշխատանքները», - նշել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը, չսպասելով TRIPP-ի զարգացման ընկերության ձևավորմանը, պատրաստվում է սկսել Սյունիքով անցնող երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները, որոնք հետագայում կփոխանցվեն ընկերությանը։

Թե կոնկրետ որտեղով կանցնեն այդ ենթակառուցվածքները, դեռ որոշված չէ։

«Հիմա սխեմաներն ենք նայում, օպտիմալ տարբերակը։ Պիտի ամենաօպտիմալ տարբերակը գտնենք, որպեսզի ներդրումն արդյունավետ լինի, ենթակառուցվածքը մրցունակ լինի տարածաշրջանում», - ասել է փոխվարչապետը։

Իսկ թե ինչն է խոչընդոտել սահմանազատման շարունակությանը մյուս հատվածներում, փոխվարչապետը պնդել է՝ խոչընդոտ չկա, թեև ընդունել է, որ գործընթացը դանդաղել է։

«Դանդաղել է, այո, համաձայն եմ։ Կա կանոնակարգ և իրավական բազա, և աշխատանքն ավելի շատ պետք է լինի տեխնիկական և տոպոգրաֆիկ, քան բարդ իրավական գործընթացներ», - ասել է Մհեր Գրիգորյանը։

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխhրաձգnւթյուն է տեղի ունեցել

02.11.2026 12:33

Մհեր Գրիգորյանը չի բացառում TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքները

02.11.2026 12:24

Ինը` հաղթողի դափնով

02.11.2026 12:02

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն

02.11.2026 11:39

TRIPP-ը տարածք չունի, նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում․ Փաշինյան

02.11.2026 11:29

Առաջիկայում սահմանը կկարողանան հատել էլեկտրոնային անցակետերով՝ e-gate համակարգի միջոցով․ Փաշինյան

02.11.2026 10:53

Հայազգի մարզիկը UFC-ում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

02.11.2026 10:47

Օխտար գյուղը եւս ունեցավ իր նոր վարչական շենքը

01.11.2026 20:59

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ. Սամվել Կարապետյան

01.11.2026 19:33

Կապան համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հանդես կգա 2-րդ համարի ներքո

01.11.2026 19:17

Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին կավարտեր ծառայությունը․ MediaHub

01.11.2026 13:18

Իրանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային

01.11.2026 11:50