Ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը

23.12.2020 16:51
1258

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Իսագուլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակային հնչեցրել է բռնության կոչեր:

2020թ. դեկտեմբերի 23-ին վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Կապան համայնքի ավագանու գործող կազմով վերջին նիստը

02.11.2026 23:53

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ճեպազրույցը

02.11.2026 22:05

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Արաքսիան իրեն արդեն հռչակել է ռեկտոր

02.11.2026 19:14

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան Սաղաթելյան

02.11.2026 18:32

Ներկայացվեց «SOS. մանկական գյուղեր» կազմակերպության գործունեությունը

02.11.2026 16:07

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին

02.11.2026 15:53

Մեղրին ամփոփեց «ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների շարքը

02.11.2026 12:45

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխhրաձգnւթյուն է տեղի ունեցել

02.11.2026 12:33

Մհեր Գրիգորյանը չի բացառում TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքները

02.11.2026 12:24

Տասներկու` հաղթողի դափնով

02.11.2026 12:02

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն

02.11.2026 11:39

TRIPP-ը տարածք չունի, նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում․ Փաշինյան

02.11.2026 11:29