Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր

19.07.2024 22:41
999

ԳԹԿ-ն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: Այս մասին հայտարարել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստի ժամանակ։

Հիշցնենք, որ 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիս, հուլիս ամիսներին:

Արմեն Փաշայանը տեղեկատվություն է ներկայացրել բուհերին հատկացված պետական պատվերով և վճարովի տեղերի համալրման վերաբերյալ՝ նշելով, որ  թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր:

Ընդհանուր տվյալներին ծանոթանալով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ է:

«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ: Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»,- ասել է նա՝ հավելելով, որ իրատեսական պլանավորումը շահեկան է նաև բուհերի համար:

Ընդունող հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև թափուր տեղերի մրցույթի  կազմակերպման հարցը: ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ 444 դիմորդներ չեն հայտագրել բուհը և մասնագիտությունը, հետևաբար նրանք մրցույթին չեն մասնակցել. ըստ կարգի՝ երկրորդ փուլի հայտագրման ժամանակ դիմորդը պետք  է  նշեր բուհը և մասնագիտությունը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը, որի մասին պաշտոնական հայտարությունը նախատեսվում է հրապարակել սահմանված ժամկետներում: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել դրական միավորներ ունեցող դիմորդները:

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40