ՊՆ-ն արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների ընդունելություն է հայտարարել

16.06.2018 19:23
1287

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.

Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական ակադեմիա (Սեն Սիր Քոեթքուիդան) ` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 2 տեղ: Ուսման տևողությունը` 4 տարի:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` «Ֆրանսերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննությունների արդյունքներով: 2019թ. մարտին թեկնածուները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը մրցութային կարգով միասնական քննություններ են հանձնելու «Ֆրանսերեն» (շարադրություն, բանավոր), «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության քննություն (պատմություն, աշխարհագրություն և այլն (SAT)):

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի ռազմական ակադեմիա (Վեսթ Փոինթ)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 3 տեղ: Ուսման տևողությունը` 4 տարի:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` «Անգլերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննությունների արդյունքներով: 2019թ. 1-ին կեսին թեկնածուները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և Հայաստանի Ամերիկյան hամալսարանում մրցութային կարգով միասնական քննություններ են հանձնելու   «Անգլերեն» (TOEFL), «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության քննություն (պատմություն, աշխարհագրություն և այլն (SAT)):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները 2018թ սեպտեմբերի 1-ից մինչ ընդունելության քննությունների կազմակերպումը պետք է սովորեն ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և զուգահեռաբար նախապատրաստվեն արտերկրի ՌՈՒՀ-երի ընդունելության քննություններին:

Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:

 

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25