Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

20.10.2024 14:10
667

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։

«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել», - ասել է նա Berliner Zeitung-ին հարցազրույցում։

Ամիրբեկովն անիրատեսական է համարել առանց բոլոր կետերի վերջնական համաձայնեցման պայմանագիրը կնքելու Հայաստանի առաջարկը։

Նա հավելել է, որ պաշտպանում են «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, սակայն այս հարցը չեն համարում խաղաղության պայմանագրի պարտադիր նախապայման՝ ի տարբերություն Սահմանադրության, որում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են տեսնում»։

«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ «միջանցքը» Երևանի համար կարմիր գիծ է. - «Սահմանադրության հարցը, ես չեմ կարծում, որ եկել ենք հասել այն պահին, որ պետք է որոշում կայացնենք։ Մենք ասել ենք, որ սա է լուծումը, և վստահ ենք այդ լուծման մեջ, բայց ասենք, միջանցքի պարագայում դա մեզ համար կարմիր գիծ է»։

  • Սահմանադրության ընդունման հիմքում Անկախության հռչակագրով ամրագրված նպատակներն ու սկզբունքներն են։ Բաքուն խնդրահարույց է համարում հռչակագրում Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին հիշատակումը։
  • Բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնն ասում է վարչապետ Փաշինյանը, բայց Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական պահանջը չի դադարում։
  • Հայաստանը նաև հայտարարել է՝ Սահմանադրությունն իր ներքին գործն է։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40