Հարգելի պարոն Ներսիսյան
Վերջին օրերին Կապան համայնքի մի շարք բնակավայրերում՝ Հայփոստի միջոցով, կանխիկ դրամ է տրամադրվում բնակիչներին՝ յուրաքանչյուրին 30 000 դրամ։
Քաղաքացիներին տեղեկացնում են՝ գումարն ուղարկել է Կարմիր խաչը, կարող եք ստանալ Հայփոստի բաժանմունքներից։
Խնդրում ենք պարզաբանում՝ իսկապե՞ս Կարմիր խաչը նախընտրական օրեր ապրող Կապանում բնակիչներին գումար է բաշխում և ո՞ւմ է բաշխում, իսկ միգուցե Կարմիր խաչի անունը պարզապես շահարկվո՞ւմ է։
Առայժմ հրաժարվում ենք տեղի ունեցող այդ երևույթին գնահատական տալ, քանի դեռ Ձեր պատասխանը չենք ստացել։
Հարգանքով՝
«Սյունյաց երկիր»