Խնկոց վանքը, որ գտնվում է Կապան քաղաքի շրջագծի մեջ

09.04.2026 15:32
1049

Վանքը (որոշ աղբյուրներում՝ եկեղեցի) գտնվում է Ողջի գետի ձախ ափին՝ Կապան քաղաքի հյուսիս–արևմտյան հատվածում, արևելահայաց անտառապատ բլրի թեք լանջին։

Ըստ Տաթևի վանքի հարկացուցակի՝ վանքը (եկեղեցին) գտնվել է Խնկանց գյուղում։

Գյուղի ավերակները գտնվում են Շհարջիկ գյուղից 1.5 կմ արևելք։

Մեր ստեղծագործական խումբը Խնկոց վանք այցելեց 2026 թ. ապրիլի 2-ին։

Եկեղեցին, որ կառուցվել է 17-րդ դարում (հին սրբավայրի հիման վրա), թաղակապ է, միանավ սրահ։

Եկեղեցու պատերի մեջ ագուցված են մաշված քարեր, մուտքի մոտ՝ հողի մեջ թաղված է երկու խաչքար, որոնցից մեկը վերջերս կանգնեցրել էին, բայց՝ շրջված դիրքով, ինչը փորձեցինք ուղղել։

Վանքի արևելյան հատվածում երևում են հին պարսպի հետքերը։

Խնկոց վանքը կամ եկեղեցին, ցավոք, մոռացության մատնված սրբավայրերից է, մարդու աղոթքի կարոտ, ինչը վկայում է ոչ միայն վթարային վիճակը, այլև եկեղեցի տանող որևէ արահետի բացակայությունը։

Ըստ Սերգեյ Ջհանգիրյանի՝ «Գյուղատեղիի տարածքից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Ողջի գետի ձորը, Տանձափարախի, Հալիձորի, Վահանավանքի մերձակայքերը։ Խնկանցի եկեղեցին կանգուն է և ամուր կառույցի տպավորություն է թողնում։ Այն անմշակ, խոշոր քարերով կառուցված, միանավ, երկու խորաններով շինություն է։ Պատերը, ծածկը, մուտքի և խորանի դռները կամարակապ են, ինչով էլ պայմանավորված է կառույցի ամրությունը։ Մասնակի փլվածքներ կան միայն արևելյան պատին, որոնք, սակային, չեն խաթարել պատի ամբողջականությունը։ Ծածկն ու պատերը չեն կարողացել փլուզել նույնիսկ տանիքին և հյուսիսարևելյան անկյան մեջ աճած հաստաբուն ծառերը։ Եկեղեցին, որի անունը չի պահպանվել, հավանաբար X-XI դդ. կառույց է՝ հիմնովին վերաշինված XVI-XVII դարերում, ինչի մասին վկայում են պատերի մեջ որպես անկյունաքարեր և ձախ խորանի պատուհանին ագուցված խաչքարերը։ Եվս հինգ խաչքար, որոնցից երկուսը մասնակի ջարդված, գտնվում է եկեղեցու սրահում։ Խաչքարերի որոշ մասը Վահանավանքի վարդագույն քարից է։ Սրահում կան նաև փայտե արորի մասեր։ Ներկայումս եկեղեցին մերձակա հանդերում արածող կովերի համար ծառայում է որպես ապաստան կամ գոմ։ Եկեղեցուց դեպի արևելք և հարավ պահպանվել են կացարանների, տների ավերակներ: Խնկանց գյուղի և եկեղեցու մասին տեղեկությունները շատ կցկտուր են: Նույնիսկ ներկայումս Կապանի և մերձակա գյուղերի բնակիչներից շատ քչերին է ծանոթ այդ գյուղատեղին ու եկեղեցին։ Խնկանցը չի հիշատակվել Ստեփանոս Օրբելյանի կողմից, համենայն դեպս այդ անվամբ Սյունյաց պատմիչի ժամանակներից մեկ դար անց՝ XV դարում, մենք Խնկանցը տեսնում ենք որպես գյուղ՝ գործող հոգևոր հաստատությամբ: Հետագա ժամանակաշրջանում Խնկանցը ներառվել է Տաթևի եպիսկոպոսարանին հարկատու գյուղերի ցանկում և այդ կապակցությամբ այն հիշատակվել է Քյոթուկում՝ 1781 թվականին»։

Ժամանկին այդ սրբավայրը նաև գրչության կենտրոն է եղել։

Մատենադարանում է պահվում N 1878 ժողովածուն՝ 14-րդ դարից։

Աճանանի այդ գյուղում ստեղծված ժողովածուի հեղինակը գրիչ Հակոբն է։

Տեղեկություններ ժողովածուի մասին

Ժողովածու։ ԺԵ (XV)դ.: Խնկանց գյուղ (առ յերկիրս Աճանան, ի գուղս, որ կոչի Խնկանց)։ Գրիչ՝ Հովսեփ։

Թերթ՝ 59, նյութ՝ թուղթ, 24,6×18,5սմ, գիր` բոլորգիր, երկսյուն, տող` 27, կազմ` դրոշմազարդ բաց և մուգ շագանակագույն կաշի, միջուկը` ստվարաթուղթ: Վիճակը՝ լավ:

Մանրանկարչություն` լուսանցային մանրանկար` Գրիգոր Լուսավորիչ` 46բ։ Լուսանցազարդ` բուսական։ Զարդագիր` բուսական, թռչնագիր: Գույներ` կապույտ, դեղին, վարդագույն, սև:

Բովանդակություն` «Դաւթի Անյաղթի Ներբողեան ի խաչն», «Ներս. Շնորհալւոյ Ներբող ի հրեշտակս», «Յաղագս տօնի խաչին», «Ի Հարանց վարուց», «Կիւրղի Երուսաղէմացւոյ Վասն պատարագաց», «Դաշանց թուղթ»։

 

«Սյունյաց երկիր»

Հ.Գ.

Մեզ ուղեկցում էր Էդուարդ Ներսիսյանը, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11