Ուղերձ-կոչ՝ Սյունիքում և մարզից դուրս բնակվող բոլոր սյունեցիներին

25.05.2026 17:37
4001

Թանկագին հայրենակիցներ

Տևական ժամանակ, ինչպես գիտեք, հորինված ինչ-որ խոչընդոտների պատճառով, ես Հայաստանում չեմ։

Եվ հավանաբար նկատել եք, որ մինչև այժմ որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն չեմ ունեցել մեր հանրապետության, թեկուզև մեր մարզի ներքաղաքական զարգացումներին՝ ամեն ինչ թողնելով մարդկանց ողջամտությանը։

Սակայն անհնար է անտարբեր անցնել հունիսի 7-ի ընտրությունների կողքով, քանի որ հենց այդ օրը վճռվելու է Սյունիքի ճակատագիրը։ Այդ օրն է որոշվելու՝ Սյունիքը մնո՞ւմ է Հայաստանի Հանրապետության կազմում, թե՞ դառնում է ադրբեջանցիների «խաղաղ» զավթման տարածաշրջան։

Իշխող վարչախումբն այլևս չի թաքցնում, որ սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ է զոհաբերել նաև Սյունիքը, ինչպես 2023-ին զոհաբերեց Արցախը։

Տիգրանաշենը թուրքին նվիրելու վարչախմբի գործողությունները Սյունիքը Երևանից կտրելու և շրջափակման մեջ ներքաշելու բացահայտ քայլ է։

«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը Սյունիքը ներսից դանդաղորեն զավթելու և մարզը թուրքերով բնակեցնելու ևս մեկ բացահայտ քայլ է։

Սյունիքի բռնազավթված տարածքների ազատագրության մասին լռելը մեկ այլ վկայություն է՝ Սյունիքը մաս-մաս Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու։

«Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական ծրագիրը, որ ներկայացվում է կեղծ անվամբ՝ «Թրամփի ուղի», Մեղրին Ադրբեջանի և Թուրքիայի տիրապետությանը հանձնելու մեկ այլ քայլ է։

Մարզի գյուղերում 48 դպրոց փակելու՝ Ադրբեջանից պարտադրված քայլը Սյունիքն աստիճանաբար հայաթափելու հստակ ծրագիր է։

Եվ նման բազմաթիվ սպառնալիքներ ու դավաճանական քայլեր ընդդեմ Սյունիքի։

Ուշադիր հետևում եմ՝ վարչախմբի հակասյունիքյան այդ գործողություններին մարզում աջակցում են մի քանի բախտախնդիր, ովքեր պատրաստ են հանուն իրենց անձնական շահի, հանուն իրենց պաշտոնի և հանուն իրենց բիզնեսի թուրքի ոտքի տակ փռել հայոց Սյունիքը։

Սյունիքը պաշտպանելու և փրկելու միակ ձևը հունիսի 7-ին № 16 քվեաթերթիկը մերժելն է։

Ընտրեք՝ ում կամենում եք, բայց ոչ ՔՊ-ին։

Ուրախությամբ եմ նկատում՝ ընդդիմադիր առաջատար ուժերը Հայաստանը փրկելու ու փոփոխություններ բերելու հետաքրքիր ծրագրեր են առաջարկում, և պետք է գնալ  նրանց հետևից։

Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել՝ հունիսի 7-ին վճռվելու է Սյունիքի լինել-չլինելու հարցը։

Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է քվեարկել Իլհամ Ալիևի՝ Սյունիքը բռնազավթելու ծրագրի օգտին։

Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է պղծել մեր փառապանծ նախնիների՝ ինչպես հազարավոր սյունեցի նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի, հանուն Սյունիքի և հանուն մեր երեխաների ու մեր ապագայի։

Ձայն տալ ՔՊ-ին՝ նշանակում է քվեարկել պատերազմի օգտին, ինչն իրենք արդեն ապացուցել են մի քանի անգամ։

Ուրեմն՝ հունիսի 7-ին պարտադիր մասնակցում ենք քվեարկությանը և կանխում Սյունիքը թուրքերին հանձնելու ծրագիրը․ դա իմ խնդրանքն է և հորդորը։

Հիշո՞ւմ եք, թե Սպարապետ Գարեգին Նժդեհն ինչ կարգախոս էր հնչեցնում ճակատամարտ գնալիս՝ «Մեզ հետ է Աստված և Դավիթ Բեկի վրիժակ հոգին, հառա՜ջ»։

Հավատացեք՝ երկնային արքայությունից Նժդեհը նորից մեզ նույն կոչն է հղում․․․

Լինենք Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի և Գարեգին Նժդեհի արժանի հետևորդներն ու թույլ չտանք, որ մի քանի բախտախնդիր՝ հանուն իրենց իշխանության և հանուն իրենց թալանի, վաճառքի հանեն Սյունիքը։

Սուրեն Խաչատրյան

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46