«Որոտան» միջազգային փորձագիտական ֆորում Գորիսում

12.12.2022 17:08
2401

Ս․ թ․ նոյեմբերի 9-11-ը Սյունիքի Գորիս քաղաքում անցկացվել է «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը։ Ֆորումի հայաստանյան համակազմակերպիչներից է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն։ Որպես միջազգային գործընկերներ մասնակցել են «Մշակույթ և ապագա» հիմնադրամը (ՌԴ), Ալեքսանդր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, Ժամանակակից միջազգային գործընթացների հետազոտության վերլուծական հարթակը, ինչպես նաև .RU/.РФ դոմեյնների կոորդինացիոն կենտրոնը։
«Որոտան» ֆորումը նվիրված է եղել արդի եվրասիական, մեծմերձավորարևելյան և հնդկաչինական տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացներին, միջազգային հաղորդակցային ուղիներին, տեղեկատվական անվտանգությանը, ինքնիշխան համացանցին, ինչպես նաև եվրասիական տարածքի տնտեսաքաղաքական հեռանկարներին առնչվող հարցերին։ Ֆորումն ունեցել է երեք հիմնական բաժին՝ «Հաղորդակցություններ և միջանցքներ», «Տեղեկատվական անվտանգությունը մեր օրերում», «Արևմտյան պատժամիջոցներ․ հնարավորություններ և բացասական հետևանքներ եվրասիական տնտեսության համար», որոնց մասնակցել են 21 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից։ Փորձագետներից զատ՝ ֆորումին ներկա են եղել շուրջ 30 լրագրողներ, ուսանողներ և ակտիվ հասարակայնության ներկայացուցիչներ ինչպես Հայաստանի տարբեր վայրերից, այդ թվում՝ Արցախից, այնպես էլ՝ Ռուսաստանից։
Ֆորումի անցկացման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ ներկայում Սյունիքը ոչ միայն Հայաստանի ազգային-քաղաքական կյանքի կիզակետն է, այլև եվրասիական տարածքի ամենահարավային կետը։ Ֆորումի անունն ընտրվել է ի պատիվ Որոտան գետի, որ սկիզբ է առնում Արցախի ժամանակավորապես օկուպացված Շահումյանի (Քարվաճառ) շրջանից, հոսում Սյունիքի տարածքով և թափվում դարձյալ ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջան։ Ֆորումի հայաստանյան կազմակերպիչ «Հայկական նախագծի» համահիմնադիրները նշում են, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո սա Սյունիքում կազմակերպված ամենամեծ միջազգային միջոցառումն է։ Հայ և միջազգային փորձագետներն ընդգծել են տնտեսական և քաղաքական առաջընթացի և իրական խաղաղության տեսանկյունից եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանման, ինչպես նաև հյուսիս-հարավ հաղորդակցային ցանցի և դրանում Հայաստանի ներգրավվածության կարևորությունը։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ընդգծել է, որ թեպետ անուղղակիորեն Հայաստանը տնտեսապես շահում է ռուս-ուկրաինական ճգնաժամից, սակայն տնտեսական այդ էֆեկտը զուտ կարճաժամկետ է, քանզի ՀՀ դե-ֆակտո կառավարության կողմից չեն իրականացվում դրանք երկարաժամկետ զարգացման վերածելու քայլեր։
Իրանից ժամանած փորձագետներ Էհսան Մովահեդյանը, Շուայիբ Բահմանը և Ֆարշադ Ադելը մատնանշել են «Զանգեզուրի միջանցք» կոչվող ՆԱՏՕ-ի թուրանական նախագծի վնասաբերությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի և Ռուսաստանի համար։ «Հետաքրքրական է, որ այս միջանցքի կոնցեպտն առաջարկվել է ՆԱՏՕ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցչի կողմից։ Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության արդյունքում մեծ գին կվճարեն Իրանն ու Ռուսաստանը»,- նշել է Շ
․ Բահմանը։ Ֆորումին հեռավար մասնակցել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, նույն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ․ գ․ թ․, դոցենտ Վարդան Ոսկանյանը և անկախ փորձագետ Այան Մանչանդան (Հնդկաստան)։ Ֆորումն ուղեկցվել է հայաստանաճանաչողական ծրագրերով, այդ թվում՝ այցելություն Գորիսում Ակսել Բակունցի տուն-թանգարան, իսկ Վայոց Ձորի մարզում՝ Նորավանքի վանական համալիր։ Ֆորումի հայաստանցի և միջազգային մասնակիցները պայմանավորվել են շարունակական դարձնել այս ձևաչափը՝ որպես յուրատեսակ «Գորիսյան հարթակ»՝ դրա շրջանակներում պարբերաբար քննարկելով տարածաշրջանային կարևոր խնդիրները։

aravot.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02