Սկսում ենք նոր հոդվածաշար՝ «Սյունիքի մարզաշխարհ. անցյալն ու ներկան»

11.01.2024 11:35
1675

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ և աջակցությամբ (syuniacyerkir.am կայքում և կայքի SyuniacYerkirNewspaper ֆեյսբուքյան էջում) սկսում ենք նոր հոդվածաշար՝ «Սյունիքի մարզաշխարհ. անցյալն ու ներկան» խորագրով:

Շաբաթական պարբերականությամբ կհրապարակվեն թեմային առնչվող հոդվածներ, լուսանկարներ:

Հրապարակվող նյութերը տարվա ընթացքում կամփոփվեն «Սյունյաց երկիր» թերթի հատուկ թողարկման մեջ:

Առաջինը ներկայացնում ենք Վահրամ Օրբելյանի հոդվածը՝ նվիրված հայկական ֆուտբոլի երախտավոր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացի Գրիշա Համբարձումյանին կամ պարզապես Գիլոյին:

Միաժամանակ խնդրում ենք Սյունիքի մարզի բնակչությանը՝ խմբագրությանը տրամադրել նյութեր, հուշեր, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ՝ Սյունիքի մարզական կյանքի անցյալին և ներկային առնչվող:

Հաղորդաշարը վարում է Մարի Նավասարդյանը:

 

Գրիշա Համբարձումյան կամ Գիլո. կյանք՝ ապրված մեծ ֆուտբոլում

Կապանյան ֆուտբոլի վառ ներկայացուցիչներից է Գրիշա Համբարձումյանը, նույն ինքը՝ Գրիգորի Դավիդիչը, կամ պարզապես՝ Գիլոն: Հայկական ֆուտբոլի երախտավոր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի:

Ֆուտբոլ սկսեց խաղալ ծննդավայր Կապանում, 1949 թ. (առաջին մարզիչը՝ Մարլեն Ծատրյան), այնուհետև տեղափոխվեց Երևան՝ հանդես գալով տեղի «Իսկրա» թիմում: Հաջորդ տարում հանդես էր գալիս հանրապետության պատանեկան հավաքականում և «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր ընկերության թիմում:

Նրա երբեմնի խաղընկերներն ասում էին, որ Գրիշա Համբարձումյանի նման ֆուտբոլիստի՝ խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր հանդիպում մի ուսումնական դաս էր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Միջին  և ներկայիս սերնդի ֆուտբոլիստները, ավա՜ղ, չեն տեսել նրա խաղը, բայց Գիլոյի խաղընկերները և կաշվե գնդակի տարեց սիրահարները նրա ֆուտբոլային մենամարտերը բնորոշում էին մի մակդիրով՝ անթերի: Նաև հավելում էին, որ նրա ներկայությունը խաղադաշտում թիմակիցներին ինքնավստահություն էր ներշնչում, հավատ՝ սեփական ուժերի հանդեպ և ոգևորություն:

1959-ին նրան շնորհել են ԽՍՀՄ սպորտի վարպետի, իսկ 1961-ին՝ Խորհրդային Միության ֆուտբոլի «Լավագույն աջ պաշտպան» պատվավոր կոչումները: 1966-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչման:

Գիլոյի մարզական կյանքում շրջադարձային էր 1962 թվականը, երբ հրավիրեցին հանդես գալու ԽՍՀՄ հավաքականում: Ի դեպ, հայ ֆուտբոլիստներից առաջինն էր, որ հագավ երկրի ուժեղագույն թիմի մարզաշապիկը: Բարեբախտություն ունեցավ մարզվելու, շփվելու, խաղալու հանրաճանաչ ֆուտբոլիստներ Լև Յաշինի, Վիկտոր Պոնեդելնիկի, Վալերի Վորոնինի, Իգոր Չիսլենկոյի, Սլավա Մետրևելու, Միխայիլ Մեսխու և ուրշների հետ: Թիմը նախապատրաստվում էր մասնակցել 1962թ. Չիլիում կայանալիք ֆուտբոլի առաջնությանը: Վերջին պահին նրան չընդգրկեցին հավաքականի կազմում: Պատճառն ավելի քան պարզ էր: Ֆուտբոլում ևս հովանավորչությունը տեղ ուներ: Հավաքականում ընդգրկեցին երրորդ դարպասապահ վրացի Կոտրիկաձեին: Աստված չներեց անարդարությունը: Աջ պաշտպան Դուբինսկին հենց առաջին խաղում ջարդեց ոտքը: Պաշտպանությունում կատարված վերադասավորությունը ավելի շատ վնասեց գործին: Ի վերջո ԽՍՀՄ հավաքականը, պարտություն պարտության հետևից կրելով, դուրս մնաց պայքարի առաջին իսկ փուլից: Հետագայում հավաքականի մարզիչները խոստովանեցին, որ մեծագույն սխալ են թույլ տվել՝ Գրիշա Համբարձումյանին չընդգրկելով հավաքականում:

«Գրիշան կյանքում շատ համեստ էր, իսկ խաղադաշտում անզիջում, ճարպիկ ու ճկուն ֆուտբոլիստ: Հաճախ, երբ վտանգը չեզոքացնելու համար դուրս էի գալիս դարպասից, Գրիշան իսկույն զբաղեցնում էր իմ տեղը, փրկում վերահաս գոլից՝ թռիչք հիշեցնող աներևակայելի ցատկի շնորհիվ: Գրիշան ոտքը հասցնում էր դարպասի վերին ձողին: Ոչ ոք չէր կարող Գրիշայի հետ մրցել երկրորդ հարկում»,- ժամանակին նման կարծիք է  հայտնել հայկական ֆուտբոլի ևս մեկ լեգենդ, սպորտի վաստակավոր վարպետ Հարություն Քեհեյանը:

1963 թվականին նրա տաղանդի շնորհիվ «Լեռնագործ»-ը նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը (որպես խաղացող և մարզիչ):

Մարզաձևին հրաժեշտ տվեց, երբ արդեն խաղում էր հայրենի «Լեռնագործ» թիմում: Իսկ 1964-ին անցավ մարզչական աշխատանքի: Կյանքի վերջին տարիներին, թեև պատկառելի տարիքին, նրան վստահվել էր «Գանձասար» ակումբի գլխավոր գործադիր  տնօրենի խորհրդականի պաշտոնը:

«Ֆուտբոլ +» թերթի հարցման արդյունքներով Գրիգոր Համբարձումյանը ներառվել է 20-րդ դարի հայկական ֆուտբոլի 10 լավագույն ֆուտբոլիստների թվում:

Մեր հայրենակիցն ընդգրկվել է նաև 20-րդ դարի Հայաստանի խորհրդանշական հավաքականի կազմում, որը հետևյալ պատկերն է ներկայացնում՝ Սերգեյ Զատիկյան, Մանուկ Սեմերջյան, Ալեքսանդր Կովալենկո, Գրիգոր Համբարձումյան, Արկադի Անդրեասյան, Խորեն Հովհաննիսյան, Հովհաննես Զանազանյան, Հարություն Քեհեյան, Նիկոլայ Ղազարյան, Էդուարդ Մարգարով, Սարգիս Հովիվյան:

2001 թվականին «Սյունյաց աշխարհ» թերթում ակնարկ էի գրել Գրիշա Համբարձումյանի մասին «Կյանք՝ ապրված մեծ ֆուտբոլում» վերնագրով: Հայկական ֆուտբոլի երախտավորից փորձում էի ճշտել, թե հանրապետությունում ֆուտբոլը կարո՞ղ է վերածնունդ ապրել, կկրկնվի, արդյո՞ք, «Արարատ-73»-ի ֆուտբոլային տրիումֆը:

- Մեծ կասկած ունեմ, ֆուտբոլային գործի գլխին պիտի կանգնեն նրանք, ովքեր կյանքը ֆուտբոլում են անցկացրել,- կարճ կապեց նա:

Ցավոք, երկու տասնամյակ անց երևույթը հրատապությունը չի կորցրել նաև մեր ժամանակներում:

Համբարձումյանները մարզական գերդաստան են: Առանձին ներկայացնելու թեմա է Գրիգոր Դավիդիչի որդու կենսագրությունը: Ջրացատկի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երեք օլիմպիադայի մասնակից, Մոսկվայի օլիմպիադայի (1980 թ.) բրոնզե մեդալակիր Դավիթ Համբարձումյանը, ցավոք վաղ հեռացավ՝ (35 տարեկանում) երկրային կյանքից:

Գրիգոր Դավիթի Համբարձումյանը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 2014 թվականին:

Վահրամ Օրբելյան

 

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

16.12.2025 14:18

Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը դեմ է դրան․ Ալի Աքբար Վելայաթի

16.12.2025 12:54

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի ավելի շատ հավելավճար

16.12.2025 12:38

Ձյուն է և մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

16.12.2025 11:56

Հրապարակային հայհոյանք, ծաղրուծանակ, հեղինակություն․ ահա թե ինչու է զինվորը վերջ տվել կյանքին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

16.12.2025 11:37

ԱՄՆ-ն TRIPP-ը օգտագործելու է ՌԴ-ի և Իրանի դեմ՝ ուժեղացնելով Թուրքիան

16.12.2025 11:23

ՌԴ-ն պատրաստ է խորհրդակցել ՀՀ- հետ՝ քննարկելու «Թրամփի երթուղու» պարամետրերը և Մոսկվայի հնարավոր մասնակցությունը․ ՌԴ ԱԳՆ

16.12.2025 11:18

Սահմանազատում և սահմանագծում, 1920-ականներ․ թե ինչպես Ակսել Բակունցը՝ Կապանի տարածաշրջանում, Հայաստանին վերադարձրեց 20 գյուղ

16.12.2025 10:56

Մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել ինքնակամ կառույցները

16.12.2025 10:53

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը աշխատանքային շաբաթը մեկնարկել է խորհրդակցությամբ

15.12.2025 22:05

Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

15.12.2025 21:55

Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասից մինչեւ Փարամազի թաղամաս սալապատում իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկում

15.12.2025 21:44