Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ջանքով Սիսիանում վերագործարկվեց քարի արդյունահանման և մշակման ընկերությունը

24.08.2022 15:23
2943

Օգոստոսի 23-ին նշանակալից իրադարձության մասնակիցը եղանք Սիսիան քաղաքում. գործունեության երեք տարվա դադարից հետո վերագործարկվեց քարի արդյունահանման և մշակման VH Stone ընկերությունը:

Մինչ տոնակատարության բուն ընթացքին անդրադառնալը՝ հետադարձ հայացք ձգենք ընկերության անցած ճանապարհին:

«Վի էյջ սթոուն» ՍՊ ընկերությունը (դա ընկերության սկզբնական անվանումն էր) հիմնադրվել է 2000 թվականին՝ Գառնիկ Հովակիմյանի կողմից (Սիսիանի քաղաքապետն էր 1996-99 թվականներին):

Հետագայում մի քանի անգամ փոխվել են սեփականատերերը: 2015-ին դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դուստր ձեռնարկություն, սակայն 2019-ին դադարեցվել է ընկերության գործունեությունը:

Ձեռնարկությունն ի սկզբանե զբաղվել է բնական քարերի՝ գրանիտի, տրավերտինի, բազալտի, մարմարի, տուֆի (հրաբխային և ֆելզիտային) արդյունահանմամբ ու մշակմամբ:

Որպես հումք օգտագործվել է Շենաթաղի գրանիտը, Շաքիի բազալտը, իսկ Բռնակոթում հետազոտվել է ֆելզիտի հանքավայրը:

Սկզբից ի վեր հիմնական շեշտը դրվել է Սիսիանի բնաշխարհի քարատեսակների արդյունահանման և մշակման վրա, բայց քարի հումքի ներմուծման աշխարհագրությունն ընդգրկուն էր՝ Արցախից մինչև Նոյեմբերյան:

2008 թվականին ընկերությունը վերակառուցվել-վերազինվել է պարսիկ մասնագետների աջակցությամբ, ովքեր էլ տեղադրել-կարգաբերել են քար մշակող ժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռել ամսական մինչև 20 հազար քառակուսի մետր երեսապատման սալիկներ արտադրել:

Ընթացքում բարեկարգվել է ընկերության զբաղեցրած 2,7 հեկտար տարածքը:

Արտադրանքը հիմնականում սպառվում էր արտերկրում, այն լայն կիրառություն ուներ շինությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարդարման աշխատանքներում և արտահանվում էր հատկապես Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ:

Ընկերությունը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, արտադրանքը ցուցադրվել է Մոսկվայում, Հունգարիայում, Իտալիայում:

Այդ ժամանակ VH Stone ընկերությունն արդեն իսկ լուրջ դերակատարություն ուներ Սիսիանի տարածաշրջանի սոցիալական ոլորտում:

***

Հարուստ անցյալ..., բայց և անորոշ ու սառեցված վիճակ էր քարերի մշակման այդ ձեռնարկությունում մինչև վերջին ժամանակներս..

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նոր սեփականատերն ու նոր թիմը, դատելով ընկերության վերջին ամիսների գործունեությունից, սոցիալական որոշակի պարտավորություն են ստանձնել ոչ միայն Քաջարան ու Կապան համայնքներում, այլև մարզի ամբողջ տարածքում, ինչը, անշուշտ, քաջալերանքի արժանի գործելակերպ է:

Այդ ռազմավարության շնորհիվ էր, որ դեռևս այս տարվա ապրիլին խնդիր դրվեց վերագործարկել VH Stone ընկերությունը: Եվ աստիճանաբար սկսեցին վերագործարկմանը միտված աշխատանքները, որոնք էլ հաջողությամբ պսակվեցին:

Ներկայումս արդեն ընկերությունում կա 40 աշխատատեղ՝ համալրված հիմնականում տեղացի փորձառու մասնագետներով, իսկ ամսական արտադրողականությունը հասել է 2500 քառակուսի մետր   սալիկների արտադրության:

Օգոստոսի 23-ի տոնական օրը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմն ավելի վաղ էր ժամանել Սիսիան՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյան, գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյան, ընկերության կայուն  զարգացման գծով  տնօրեն Արմեն Ստեփանյան: Նրանք հետաքրքրվում էին ոչ միայն տոնակատարության նախապատրաստության ընթացքով, այլև հընթացս  քննարկում ընկերության գործունեությանն առնչվող հարցեր:

 

Ընկերության բակում կազմակերպվել էր ներկայումս մշակվող քարատեսակներից պատրաստվող արտադրատեսակների ցուցահանդես՝ երեսապատման սալիկներ, եզրաքարեր, քիվեր, ճաղավանդակներ, տարբեր տեսակի շինաքարեր, որոնք արդեն իսկ պահանջարկ ունեն ՌԴ-ում, Հարավային Կորեայում և ԵՄ երկներում:

VH Stone -ի վերագործարկման առիթով ընկերություն էին այցելել բազմաթիվ հյուրեր:

Հանդիսավոր արարողությունը սկսվեց ընկերության բակում կազմակերպված հանրահավաքով:

Նախ ելույթ ունեցավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ով արտադրամասի բացումը գնահատեց իբրև ՓԲ ընկրության և ՀՀ կառավարության համագործակցության հերթական դրսևորում, որը կոչված է որոշակիորեն լուծելու Սիսիանի բնակչության զբաղվածության խնդիրը, ինչպես և արդյունավետորեն օգտագործելու տեղական հումքային ռեսուրսները: Նա  հավաստիացրեց, որ ընկերությունն արդեն իսկ ունի 120 աշխատատեղի ու ամսական 5 հազար քառակուսի մետր սալիկների արտադրության ներուժ:

Այնուհետև ելույթներ ունեցան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, VH Stone ընկերության տնօրեն Նիկոլայ Վիդենին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Սիսիանի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի պարային համույթի սաները:

Հաջորդեց արտադրամասի մուտքի ժապավենը կտրելու արարողությունը, որը կատարեցին գլխավոր տնօրենը, Սյունիքի մարզպետը և Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը:

Ներկաները շրջայց կատարեցին արտադրամասում: Այնտեղ ականատես եղանք արտադրության հրաշալի տեսարանների՝ ժամանակակից մեքենասարքավորումներ, քարի մշակման տարբեր փուլեր, արտադրական բարձր կուլտուրա և, իհարկե, անվտանգության կանոնների խստագույն պահպանում... Իսկ պատրաստվող արտադրանքի հումքն առայժմ Շաքեի անդեզիտային բազալտի հանքավայրից է: Ի դեպ, իրականցվում են ծրագրեր տարածաշրջանում նոր քարահանքեր շահագործելու, ինչպես և հանրապետության տարբեր վայրերից այլ քարատեսակներ ներկրելու ուղղությամբ:

Վերջում, իհարկե հյուրասիրություն էր, որը նախևառաջ շփումների հնարավորություն ընձեռեց հյուրերին և ընկերության աշխատակիցներին:

Ընկերության վերագործարկման արարողությանը մասնակցում էին նաև Ազգային ժողովի սյունեցի պատգամավորներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Կարեն Համբարձումյան, Դավիթ Դանիելյան, Մարինե Ղազարյան, Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղահրամանյան:

Տոնակատարությանը ներկա էին նաև ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս ՔՊ կուսակցությունից Երևանի համայնքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը, ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը, մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

 

Սամվել Ալեքսանյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12