Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

28.09.2020 17:33
7803

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանրապետությունում հայտարարված  համընդհանուր զորահավաքի շրջանակներում ՀՀ զինված ուժեր զորակոչվեց նաեւ Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիս համայնքի ավագանու անդամ Կարեն Լազարյանը:

N զորամասի տարածքում, որտեղ հավաքվում էին զորակոչվածները, Կարեն Լազարյանին ողջերթի խոսք հղեցին ԵԿՄ Սյունիքի խորհրդի նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, գնդապետ Արմեն Թումանյանը, Վարուժան Ալեքսանյանը, ուրիշներ:

Հիմնական տեղաբաշխման վայր մեկնելուց առաջ Կարեն Լազարյանը մասնավորապես ասաց. «Շարունակվող Արցախյան գոյամարտի այս փուլի պատասխանատուն մեր սերունդն է, մենք պետք է պաշտպանենք հայոց անկախությունն ու ազատությունը, հայոց արժանապատվությունը:

Եվ մենք դա անելու ենք անմնացորդ նվիրումով ու անպայման հաղթելու ենք…

Մի քիչ հապճեպ ստացվեց ինձ կանչելն ու տանելը, ուստի եւ չկարողացա պատշաճ ձեւով հրաժեշտ տալ քոլեջի դասախոսական եւ ուսանողական կոլեկտիվներին: Հիմա եմ նրանց խոսք, ավելի ճիշտ՝ խնդրանք ուղղում՝ պատերազմի եւ համաճարակի մեր օրերում առավելագույնն արեք, որպեսզի քոլեջի առօրյան եւ հատկապես դասապրոցեսը չխաթարվի, դրանով դուք ձեր բաժին ավանդը կբերեք մեր հաղթանակի գործում:

Իսկ ես գնում եմ պարտքի գիտակցումով: Հիմա մեր տեղը ճակատում է, կաբինետներից, տաքուկ անկյուններից հայրենասիրություն քարոզելն այլեւս ամոթ է, առավել ամոթ է զորակոչից խուսափելը եւ թամաշավորի կեցվածք ընդունելը:

Մինչեւ նոր հանդիպում…»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40