Հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

24.04.2021 15:25
5530

Ապրիլի 24-ը կապանցիներիս հիշողության մեջ արդեն քանի տարի է՝ զուգորդվում է պատերազմական իրողության հետ: 1992-ի ապրիլի 24-ին (օրը, իհարկե, պատահական չէր ընտրված) մերօրյա թուրք ենիչերիները հրանոթային արկերով և հրթիռահրետանային համազարկերով տակն ու վրա արեցին մեր տան դուռը՝ փաստորեն Կապան աշխարհը ներքաշելով իրական պատերազմի մեջ: Եղան զոհեր, վիրավորներ և ավերածություններ: Արցախյան պատերազմը իր տարեգրությունը սկսեց կապանցիների համար մինչև 1994 թվականի մայիսի  12-ի հրադադարը: 
Խորհրդանշական է, որ իրենց կյանքը հայրենի հողին նվիրաբերած ազատամարտիկները հավերժության գիրկն անցան Բաղաբուրջի հուշահամալիրում՝ 1915 թվականի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Այս ապրիլի 24-ի առավոտվանից Գարեգին Նժդեհի հրապարակից ազատամարտիկների փողոցով Բաղաբուրջի հուշահամալիր բարձրացան տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ՝ միայնակ, խումբ-խումբ, դասարան-դասարան: Եղեռնի զոհերի հուշակոթողին ծաղիկներ դրվեցին մարզային և քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների կողմից: Իսկ զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ տարեցն ու մանուկը, հարազատն ու մտերիմը, մարտական ընկերը: Հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցվեց երկրորդ աշխարհամարտում ընկած կապանցի զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 


Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Սյունիքի մարզպետարան -ի էջից

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02