Գառնիկ Խոջաբաղյանի մասին. խոսք հիշատակի

18.01.2025 14:10
1127

Սյունիքի գիտական-հասարակական իրականությունը ծանր կորուստ կրեց։

Կյանքի 96-րդ տարում իր մահկանացուն է կնքել երկրաբանական գիտությունների թեկնածու Գառնիկ Սամսոնի Խաչատրյանը։

Ծնվել է 1929 թվականի ապրիլի 8-ին՝ Գորիս քաղաքում։

1949 թվականին ավարտել է Գորիսի՝ Ա. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։

Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1954-ին՝ ստանալով որոնող-հետախույզ երկրաբանի որակավորում և աշխատանքի գործուղվել Թուրքմենստանի երկրաբանական վարչության Կուգիտանգի որոնողա-հետախուզական արշավախումբ։ Այստեղ աշխատել է մինչև 1960 թվականը, զբաղվել մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի որոնման քարտեզագրական աշխատանքներով՝ կազմելով տարբեր մասշտաբների երկրաբանական քարտեզներ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Կուգիտանգ բազմամետաղային հանքավայրի հետախուզման և պաշարների հաշվման հաշվետվության կազմմանը։

1960-ին Հայաստանի Երկրաբանական Վարչության հրավերով տեղափոխվել է Հայաստան և երկրաբանի հաստիքով գործուղվել Զանգեզուր-Ագարակի որոնողա-հետախուզական ջոկատ, որտեղից էլ, կարճ ժամանակ անց, տեղափոխվել է Մեղրիի որոնողա-հետախուզական արշավախումբ։

1961-ի մարտին տեղափոխվել է Զոդի երկրաբանա-հետախուզական արշավախումբ, որպես ավագ երկրաբան։ Այստեղ հիմնականում զբաղվել է Զոդի ոսկու հանքավայրի հետախուզման աշխատանքներով, ինչպես նաև մասնակցել է հանքավայրի պաշարների հաշվման և հաշվետվության կազմման աշխատանքներին։

1964 թվականին Հայաստանի Երկրաբանական Վարչությունը Մեղրիի արշավախմբի կազմում կազմակերպել է 1։10000 մասշտաբի երկրաբանական մանրակրկիտ հանույթային ջոկատ, որի ղեկավար է նշանակվել Գառնիկ Խոջաբաղյանը։

1973-ին Խոջաբաղյանը նշանակվել է Զանգեզուրի արշավախմբի Գեղիի երկրաբանական-հետախուզական ջոկատի պետ, հետախուզել է Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը՝ տալով նրան դրական գնահատական։

1975 թվականի ապրիլին Գ․ Խոջաբաղյանին նորից տեղափոխում են Մեղրիի երկրաբանական հանույթային ջոկատ, որտեղ նա աշխատում է մինչև 1982 թվականը՝ հայտաբերելով բազմաթիվ հեռանկարային մետաղական երևակումներ և 700 կմ2 տարածքի վրա կազմել 1։10000 մասշտաբի երկրաբանական և մետաղական քարտեզներ։

1982 թվականին նշանակվել է Զանգեզուրի արշավախմբի գլխավոր երկրաբան։

1984-ին մրցույթով նշանակվել է «Համամիութենական միներալային միջոցների տնտեսագիտական ինստիտուտի Կովկասյան լաբորատորիայի կոնդիցիայի բաժնի» ավագ գիտաշխատող։

1986-ին նորից վերադարձել է Սյունիք, սկզբից որպես Ագարակի Երկրաբանական հետախուզական խմբի տնօրեն, որի ընթացքում իրականացրել է Ջինդարայի պղնձի և մոլիբդենի հանքավայրի պաշարների վերահաշվարկ հաշվետվությունը, որի արդյունքներով էլ 1991-ին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ Այնուհետև, մինչև կենսաթոշակի գնալը՝ 1995-ին, Գառնիկ Խոջաբաղյանը զբաղեցրել է Մեղրիի երկրաբանական արշավախմբի պետի պաշտոնը։

Իր երկարամյա և ավելի քան արդյունավետ աշխատանքային գործունեության ընթացքում Գառնիկ Խոջաբաղյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով։

Նա նշանակալի ներդրում է ունեցել Խորհրդային Միությունում և Հայաստանում երկրաբանության զարգացման ու հանքավայրերի ուսումնասիրման, հետազոտման ու քարտեզագրման ուղղությամբ։

Գ․ Խոջաբաղյանը երկու գրքի հեղինակ է, որոնցից երկրորդը՝ «Հուշերը», տպագրության փուլում է։

Գառնիկ Խոջաբաղյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտում։

Գառնիկ Խոջաբաղյանի ընկերները ցավակցություն են հայտնում հանգուցյալի հարազատներին և մերձավորներին:

Կարեն Միրզոյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02