Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի շնորհավորանքը՝ Կապանի օրվա կապակցությամբ

21.08.2021 11:18
4990

Սիրելի՛ կապանցիներ

Սյունյաց սիրելի մարզկենտրոնի օրը բոլորիս տոնն է, որի առիթով շնորհավորում եմ նախեւառաջ բոլոր կապանցիներին, ինչպես նաեւ բոլոր սյունեցիներիս։

Շատերին կարող է թվալ, թե անցնող տարվա կորուստները, չամոքված վերքերն ու սուգը համատեղելի չեն այսօրվա տոնի հետ, բայց սահմանային ու սահմանապահ Սյունիքում նման տոն նշելն իր խորհուրդն ունի ու ինքնանպատակ չէ․ կարծում եմ՝ հենց դուք՝ այստեղ բնակվողներդ, ամենից առաջ ու ամենից շատ արժանի եք զգալու հերոսական Կապանի ոգին, ինչպես նաեւ ձեր սերն ու նվիրումը նրա հանդեպ արտահայտելով՝ առավել ամուր ու կանգուն Կապանի ներկան ի ցույց դնելու աշխարհին․․․

Հենց նման միջոցառումներով է, որ կապանցին ապացուցում է իր քաղաքում ապրելու ու արարելու անսասան հաստատակամությունը, իր հողին աներեր կառչած մնալու ուժը ու այն, որ կյանքը շարունակվում է ու կշարունակվի, որ այստեղ մշակույթը զարգանում է, քարը շարվում է, արհեստավորը բանում է, հողի մշակը տքնում է, մի խոսքով, Կապանը շնչում է իր առօրյայով ու վաղվա զարգացման ծրագրեր մշակում։

Գիտեմ, որ տոնն այս տարի դիմավորում ենք այլ կարգավիճակում, այլ միջավայրում ու այլ զգացողություններով, եւ այսօր, բնականաբար, ամենից առաջ՝ մեր խոնարհումը կապանցի այն անմահ հերոսներին, որ ընկան 44-օրյա պատերազմում, հավե՛րժ փառք նրանց հիշատակին, շուտափույթ լուրի մաղթանքս՝ սպասումով ապրող հարազատներին․․․

Կապանն իր կարեւոր դերն ունեցավ 2020-ի աշնան մեր պայքարում, թե՛ իր զինվոր-մասնակիցներով, թե՛ լավ կազմակերպված թիկունքային աշխատանքով, թե՛ սահմանային տարբեր խնդիրների լուծմամբ եւ թե՛ իր հյուրընկալությամբ ու այստեղ ապաստանած արցախցիների հոգսերին արձագանքմամբ։ Տեղահանվածներից շատերը հաստատվել ու որոշել են իրենց ապագան կառուցել Կապանում։

Բայց Կապանն ինքը հիմա դարձել է սահման ու կանգնել նոր մարտահրավերների առջեւ, այսօր ամենակարեւորը սեփական հողին ամուր կանգնելու կարեւորության եւ այն բանի գիտակցումն է, որ ուժեղացնելով համայնքը՝ ոչ միայն Կապանի սահմանը, այլեւ Հայաստանի դարպասն եք պահում։ Իսկ Կապանը դարերով պատվով է դիմագրավել փորձություններին․ այսօր էլ բոլորիս աչքի առաջ քաղաքում նորոգումներ են, կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ, նոր նախաձեռնություններ․․․

Ուստի, մեր սիրելի քաղաքի տոնին բոլորիս, նախեւառաջ, մաղթում եմ այնքան թանկ ու ամենակարեւոր արժեք դարձած խաղաղությունը, մեր քաղաքացիներին ցանկանում եմ միասնականություն, որն ամեն հաջողության գրավականն է։

Ցանկանում եմ, որ անկախ նորահայտ հանգամանքներից ու ի հեճուկս հակառակորդի նկրտումների՝ Կապանը շարունակի ծաղկել, զարգանալ, հզորանալ։

Կապույտ ու անամպ երկինք՝ Սյունյաց աշխարհի գողտրիկ կենտրոնին, անվտանգ, ապահով ու բարեկեցիկ կյանք՝ նրա բնակիչներին։

Շնորհավո՛ր տոնդ, Կապա՛ն։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12