«Հայաստանի փոքրիկ երգիչները» դարձյալ Սյունիքում են

07.05.2023 16:49
2078

Մայիսի 6-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյան) «Երգով ու սիրով» փառատոնի շրջանակում հանդես եկավ մենահամերգով: Ինչպես համերգից առաջ ներածական խոսքում նշեց Տիգրան Հեքեքյանը, այս անգամ բարդ համերգային ծրագիր են ներկայացնելու, որում ընդգրկված որոշ ստեղծագործություններ առաջին անգամ են հնչելու: Նաև հայտնեց, որ հունիսի 8-ին արտերկրում մասնակցելու են փառատոնի որին ներկայացվելիք համերգային ծրագիրը հենց Սյունիքում է կատարվելու:

Առաջին բաժնում հնչեցին հայ հոգևոր երգեր Մաշտոց «Լույս Փառաց» Կոմիտաս՝ «Օրհնյալ է Աստված»,  «Սուրբ-սուրբ» ինչպես և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Հենդել, Բախ, Բենգ Յոհանսոն, Բենջամին Բրիտեն, Սերգեյ Պլեշակ, Նոել Գոյման և այլն:

Երկրորդ բաժնում երգչախումբը կատարեց հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ռոբերտ Պետրոսյան, Էդգար Հովհաննիսյան, Երվանդ Երկանյան, Արթուր Ահարոնյան և այլն: Որպես մերօրյա պատերազմում նահատակվածներին հարգանքի տուրք՝ երգչախումբը կատարեց Առնո Բաբաջանյանի «Տղերքը, որոնք  չկան» ստեղծագործությունը: Որպես հավարտ համերգի՝ հնչեց Ջորջ Գերշվինի «Մեդլի» (պոպուրի) ստեղծագործությունը, որի կատարմանը հանդիսատեսը վարձահատույց եղավ երկարատև, ­­չընդհատվող ծափահարություներով: Որպես բիս՝ հնչեց Ստեփան Շաքարյանի «Մուշը»-ը:

Մայիսի 9-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի կունենա «Երգով ու սիրով» փառատոնի գլխավոր, միացյալ համերգը, որին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին կմիանան մարզի երաժշտական դպրոցների երգչախմբերը:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40