Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի շնորհավորական խոսքը Մայիսի 9-ի առիթով

09.05.2022 10:23
3440

Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան հաղթանակների առթիվ։

Դժվար ուղիով անցած և այդ ճանապարհին բազում հաղթանակներ գրանցած հայ ժողովուրդն այսօր առավել քան արժանի է խաղաղ պայմաններում ապրելու, արարելու և հզորանալու, որն էլ մաղթում եմ յուրաքանչյուր հայի։

Այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, որտեղ իր մասնակցությունն է բերել 550 հազար հայ։ Նրանցից շատերը արժանացել են հերոսի կոչման, պարգևատրվել մեդալներով ու շքանշաններով:

ՈՒղիղ 30 տարի առաջ այս օրը ավելի մեծ պայքար է մղվել Արցախի և Շուշիի համար, որը հաղթանակով է պսակվել։ Ցավոք 2020թ պատերազմը խլեց մեզնից մեր հաղթանակը, Շուշին կրկին անցավ թշնամու վերահսկողության տակ, կորցրեցինք Արցախի 75%-ը, արյունոտ պատերազմում թափվեց հազարավոր հերոսների արյունը։

Այսօր մենք վիրավոր ենք, սակայն ոչ հուսալքված։ Մենք կորցնողի դիրքերից ենք հանդես գալիս, սակայն կրկին հաղթելու տրամադրվածությամբ։ Ես, որպես Հայոց բանակի սպա հավատում եմ, որ գալու է հաղթանակ տոնելու օրը, գալու է բաց ճակատով մեր սերունդների աչքերի մեջ նայելու պահը և վայելելու ենք ամբողջական Արցախի ազատագրման բերկրանքը։

Կրկին շնորհավորելով հաղթանակներով հարուստ այս օրվա առթիվ մաղթում եմ խաղաղություն, հաստատակամություն և ուժ՝ այդ հաղթանակները վերստին տոնելու համար։

Տաթևի Համայնքապետարան Tatev Municipality

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02