Նարեկ Բաբայան․ նրա կորստի ցավն անսփոփելի է

29.06.2021 15:49
6430

Նարեկ Աշոտի Բաբայանը ծնվել է 1996 թ. փետրվարի 7-ին Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում: Սովորել է Իշխանասարի հիմնական դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախի Հանրապետության Մարտունու զորամասում։ Նորակոչիկ Նարեկը մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Զորացրվելուց հետո Նարեկը ցանկանում էր ապահովել իրեն ու բազմանդամ ընտանիքին, այդ նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, բայց մեկ տարի չանցած վերադարձել է  հաստատակամ որոշմամբ՝ պետք է աշխատել ու ապրել միայն հայրենիքում։

Նարեկը որոշեց ոչ միայն աշխատել հայրենիքում, այլ նաեւ ծառայել հայրենիքին՝ պայմանագրային ծառայության անցավ Սիսական գնդում։

Ծառայակից ընկերները Նարեկի մասին երկար ու հուզված են խոսում, ափսոսում են, որ չկարողացավ իրականացնել նպատակները, որոնցից մեկն էլ ամուսնանալն էր․ «Շատ ցավալի է, որ Նարեկն այսօր մեր կողքին չէ, լավ մարդ ու ընկեր էր, նաեւ լավ որդի, բարի, նվիրված, հասկացող ու նպատակասլաց»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Նարեկը միացավ Արցախ մեկնող ծառայակիցներին։ Զանգահարում էր, մորը հորդորում չանհանգստանալ, սպասել իրեն, հիշեցնում էր, որ տուն գա նշանվելու է, որ մայրը պիտի իր հարսանիքին պատրաստվի։ Մայրն ապրում էր զանգից զանգ ու սպասում հերթական զանգին։

Բայց հոկտեմբերի 16-ին Նարեկի հեռախոսահամարից զանգահարողը Նարեկը չէր, Նարեկի ընկերն էլ չէր, ընդհանրապես հայ չէր․․․ զանգահարողն ադրբեջանցի էր, ով իր վայրագությանը հագուրդ տալու համար սրտատրոփ հեռախոսը վերցրած Նարեկի մորը զվարթաձայն ներկայացնում էր, թե ինչպես, ինչ դաժանությամբ է սպանել ու քառատել Նարեկին․․․ Մայրն այդ զանգին չէր դիմացել, չէր լսել ամբողջ բարբաջանքը, որ դուրս էր տվել հրոսակ ազերը․․․

Պատերազմը վերջացել էր, բայց Նարեկը չէր վերադարձել, մարմինն էլ չկար․ մայրը մինչեւ 2021 թ․ փետրվարի 10-ը հույս էր փայփայում, աղոթում ու սպասում․․․ Փետրվարի 10-ին ԴՆԹ հետազոտությունը փաստեց՝ Նարեկ Բաբայանը մարտիրոսվել է։

2021 թ․ փետրվարի 12-ին Սիսիանի զինվորական պանթեոնում Նարեկ Բաբայանի աճյունը հանձնվեց հողին։

 

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02