Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի ուղերձը

16.09.2022 16:34
2583

Հարգելի՛ համայնքի բնակիչներ,

Դժվարին ժամանակներ ենք ապրում, բոլորիս միավորում է նույն ցավը, ապրումները, մտածմունքները, այո՛, բոլորս էլ նույն բաղձանքն ունենք՝ վերահաստատել խաղաղությունն ու ունենալ անկորուստ օրեր։

Սիրելի բնակիչներ, ծանր օրերը հաղթահարելու և հավասարակշիռ վիճակը պահելու համար խնդրում եմ ձեզ սադրանքների չտրվել, չճշտված տեղեկատվություններին չարձագանքել, չհուսահատվել, ոչ մի դեպքում խուճապի չմատնվել։

Անընդհատ կապի մեջ ենք պատկան մարմինների հետ, առաջին տեղեկատվությանը մենք ենք տիրապետում, անհրաժեշտության դեպքում ձեզ տրվելու է համապատասխան ցուցումներ, տեղեկացված կլինեք, կիմանաք հետագա քայլերի ու անելիքների մասին:

Արդեն քանի օր է , գտնվում ենք համապատասխան վայրերում, խոսում ծառայող տղերքի , ինչպես նաև բնակավայրերի բնակիչների հետ: Բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին բարձր է տղաների մոտ: Կխնդրեի որոշ խմբերի ապատեղեկատվություն չտարածել բանակում, ոչ մի դեպքում չընկճել զինվորի ոգին:

Տեսակցել ենք վիրավորում ստացած մեր զինվորներին, օգնել առաջին անհրաժեշտության նյութերով, նրանցից շատերը նույնիսկ ցանկություն են հայտնել վերադառնալ սահման:

Մեր տղաները ամուր կագնած են ժողովուրդ ջան։

Սիրելի՛ սիսիանցիներ, իմ համեստ ու խիստ զուսպ տեսակը թույլ չի տալիս առավել մանրամասնլու իմ սրտացավ ու նվիրումով մոտեցումը. գտնում եմ, որ ամեն արած չէ, որ կարելի է բարձրաձայնել` այն էլ այս իրավիճակում: Կարծում եմ ինքնափիարվելու ժամանակը չէ, մեզ համախմբվել է պետք, մեզ միասնական ու սրտացավ մոտեցում է պետք՝ անկախ քաղաքական հայացքներից:

Ցավոք, կորուստներ ունենք, անհայր, անորդի մնացած ընտանիքներ։ Խոսքեր չունեմ սփոփելու զոհված մեր հերոսների ընտանիքներին:

Ցավակցում եմ կորուստ ունեցող ընտանիքներին, թեպետ, կորուստը բոլորինս է , ցավը բոլորինս է: Խոնարհվում եմ հայրենանվեր որդիների մատղաշ կյանքերի առջև, գլուխ խոնարհում:

Ամեն դեպքում, սիրելի՛ սիսիանցիներ, եկեք թույլ չտանք ցավին ծնկի բերի մեզ ու մեր ոգին, եկեք ցավին հաղթենք մեր նվիրումով, մեր չընկճվող տեսակով, մեր համախմբված դրսևորումներով;

Մեկ անգամ ևս խնդրում եմ, խուճապի չմատնվել, բոլորս աշխատում ենք արտակարգ ռեժիմով, ամեն առումով կտեղեկացվեք, դուք անպաշտպան չեք, դուք մեր Սիսիանի ուժեղ ժողովուրդն եք՝ չվախեցող, պայքարող ու հայրենիքը չլքող։

Տոկուն մնացեք, ամուր եղեք, հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Արմեն Հակոբջանյանի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40