Պատերազմ, որ սկսվեց երկու տարի առաջ

27.09.2022 10:59
4044

Հայոց տոնացույցում  սևով երիզված հոկտեմբերի 27-ին ավելացավ ևս մեկ 27` նույնքան տխրալի և սրտմաշուկ: Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան, Ադրբեջանը, Թուրքիայի հզոր աջակցությամբ, շփման գծի ողջ երկայնքով հարձակում սկսեց  Արցախի Հանրապետության դեմ: Հակառակորդը զանգվածաբար մարտի դաշտ նետեց անօդաչու թռչող սարքեր և այլ  նորագույն զինտեխնիկա, ինչն այս պատերազմը ռազմագետները բնորոշեցին որպես 5-րդ սերնդի պատերազմ: Այն ավարտվեց 44 օր հետո՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ: Պատերազմի հետևանքները դառն էին մեզ համար՝ հազարավոր զոհեր ու վիրավորներ, ի վերջո կորցրեցինք յոթ շրջան, ինչպես նաև Հադրութն ու Շուշին, ցավոք,  դրանով կորուստները չավարտվեցին: Վերջերս էլ թշնամուն անցավ Բերձորը, Աղավնոն և Սուսը, իսկ այս սեպտեմբերի 13-ի և 14-ի իրադարձությունները միայն ավելացրին զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը, նաև որոշ ռազմավարական նշանակության դիրքերի կորուստներ:

Մնում է խորին հարգանքով հիշենք 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած հակամարտությունների զոհերի հիշատակը: Միայն 44-օրյա պատերազմում Սյունիքը ունեցավ 228 զոհ, 11 հոգու ճակատագրի մասին մինչև այժմ ոչինչ հայտնի չէ…

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Վահրամ Օրբելյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17