Գորիսի համայնքապետարանում կայացավ ավագանու արտահերթ նիստ

30.11.2024 18:49
944

Նոյեմբերի 30-ին Գորիսի համայնքապետարանում կայացավ ավագանու արտահերթ նիստ, որին մասնակցում էին ավագանու 21 անդամից 12-ը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին համայնքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր։

 Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ բոլոր բնակավայրերում իրականացվում են խոշորածավալ ծրագրեր՝ ուղղված ջրային ռեսուրսների բարելավմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։ Հատկանշական է, որ համայնքի մանկապարտեզների 90%-ը արդեն իսկ վերանորոգվել և կահավորվել է տարբեր ծրագրերի շրջանակներում։

 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է հիմնանորոգել քաղաքի մի շարք կարևոր փողոցներ՝

- Բակունցի փողոց

- Խորենացի փողոցի հատված (Կոմիտասի փողոցից մինչև Քրիստափորի փողոց)

- Գարեգին Նժդեհ փողոց (Չոփչուն ձոր)

- Այգեստան փողոցի հատված (Քրիստափորի փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ)

 Սուբվենցիոն ծրագրերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով համայնքի ճանապարհային ցանցի բարելավման անհրաժեշտությունը և այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների բացակայությունը։

 Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց քաղաքաշինական խնդիրներին։ Համայնքի ղեկավարը հստակ հանձնարարական տվեց, որ այսուհետ շինթույլտվություններ կտրամադրվեն միայն կարմիր թիթեղյա տանիքով կառույցների համար՝ նպատակ ունենալով պահպանել քաղաքի ճարտարապետական միասնական տեսքը։

 Ավագանու անդամների բարձրացրած հարցերից էր քաղաքի մինի ֆուտբոլի դաշտի վերանորոգումը։ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ծրագիրն արդեն հաստատված է և աշխատանքները մեկնարկել են։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01