Նախակրթարանը տոնեց 50-ամյա հոբելյանը

28.10.2019 12:58
1316

Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատությունը (ՆՈՒՀ) հոկտեմբերի 25-ին տոնեց հիմնադրման կես դարը: Միջոցառմանը մասնակցում էին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, մարզպետարանի եւ համայնքապետարանի ներկայացուցիչներ, մարզկենտրոնի տարբեր ՆՈՒՀ-երի տնօրեններ, կրթօջախի նախկին աշխատակիցներ, ծնողներ եւ հյուրեր:

 «Շնորհավոր հոբելյանդ, սիրելի մանկապարտեզ» մաղթանքն էր աչքի զարնում, երբ մտանք նախակրթարանի՝ տոնականորեն զարդարված դահլիճ: Մանկապարտեզի սաները դաստիարակչուհիների հետ մեկտեղ  ներկայացրին գրական-երաժշտական համադրույթ՝ ժպիտ ու հրճվանք պարգեւելով ներկաներին:

Նախակրթարանի տնօրեն Բելլա Կոստանյանը, ով  հաստատությունը ղեկավարում է երկու տասնամյակ, փաստերի լեզվով ներկայացրեց կրթօջախի անցած ուղին՝ մասնավորապես նշելով, որ հաստատությունը 50 տարում միայն երկու տնօրեն է ունեցել՝ Իրմա Մկրտչյանը եւ  ինքը: «Պատրաստվելով մանկապարտեզի հոբելյանը նշելուն՝ ուսումնասիրել ենք արխիվային նյութեր ու լուսանկարներ, վերարժեւորել անցած-գնացած օրերը, մտաբերել աշխատակիցների հետ կապված հիշարժան, նաեւ զավեշտալի դեպքեր, արտահայտություններ, հիշել աշխատակիցներին ու  սաներին, ինչը հսկայական նյութ տվեց հոբելյանական ծրագիրը կազմելու համար»,-ներկայացրեց տնօրենը՝  հավելելով, որ տասնամյակներով կուտակած  փորձի շնորհիվ հաջողվել է ստեղծել համերաշխ կոլեկտիվ, ովքեր հաջողությամբ առաջ են տանում մանուկների կրթության եւ դաստիարակության գործը:

Մանկապարտեզի հիմնադիր տնօրեն  Իրմա Մկրտչյանը նշեց, որ բուհն ավարտելուց հետո իրեն գործուղեցին Կապան, ժողկրթբաժնում հինգ տարի մեթոդիստ աշխատելուց հետո զգաց, որ դա իր կոչումը չէ, եւ ստանձնեց  «Քաջարանշին» տրեստի ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզի ղեկավարությունը: Բանախոսը ներկայացրեց  նորաստեղծ հաստատության առաջին դժվարությունները՝ «Չգիտեինք՝ ինչից սկսել», բայց, նախակրթարանի  աշխատակիցների նվիրումի շնորհիվ, մանկապարտեզը դարձավ առաջավոր փորձի  փոխանակման օջախ, լավագույններից մեկը՝  Կապանում:

Հոբելյանական հանդիսության ժամանակ հրապարակվեցին մանկապարտեզի՝  արտերկրում բնակվող նախկին աշխատակիցների՝ Սեդա Ծատրյանի (Բելգիա), Շողեր  Քարամյանի (ԱՄՆ) շնորհավորական ուղերձները:

 Իրենց խոսքում նախակրթարանի կոլեկտիվին  բարեմաղթանքներ  հղեցին մանկապարտեզի  նախկին սան Շողեր Քարամյանը, նախակրթարանի  ծնողխորհրդի նախագահ Լիանա Մելքումյանը, Կապանի համայնքապետարանի  աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի  բաժնի գլխավոր մասնագետ  Աիդա Արզումանյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի  վարչության առաջատար  մասնագետ Նելլի Կարապետյանը, Գրետա Սարգսյանը, ում մայրը մանկապարտեզի երկարամյա խոհարարն է եղել, ուրիշներ:

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, շնորհավորելով մանկավարժներին  հոբելյանի առթիվ, մատաղ սերնդի  կրթության գործում ունեցած  նշանակալի ավանդի համար համայնքապետարանի շնորհակալագրեր եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված անվանական հուշադրամներ հանձնեց Բելլա Կոստանյանին, Իրմա Մկրտչյանին, մանկապարտեզի հիմնադիր աշխատակիցներ  Վերժինե Վարդանյանին, Ռայա Սարգսյանին, Ժենյա Արզումանյանին:

Հոբելյանական միջոցառումը շարունակվեց  աղանդերի սեղանի շուրջ՝  բարեմաղթանքներ հնչեցնելով եւ հուշեր ներկայացնելով:

 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40