Ի՞նչ է արել Լիդիանը Ջերմուկում և Ջերմուկի համար

10.07.2018 16:35
1443

Անցյալ շաբաթ Ջերմուկում վարչապետի ներկայությամբ մի քանի ակտիվիստ պնդեցին, թեԼիդիանը երբեք Ջերմուկում հանրային քննարկում չի կազմակերպել, և Ջերմուկը ազդակիր համայնք չի ճանաչել: Նախ՝ ազդակիր համայնքների շրջանակը որոշվում է ըստ օրենքի՝ պայմանավորված ծրագրի զբաղեցրած տարածքով, և դա որոշում է ոչ թե ընկերությունը, այլ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը: Ու, թեև օրենքը Լիդիանին որևէ կերպ չէր պարտավորեցնում Ջերմուկում լսումներ անել, ընկերությունը, հետևելով միջազգային չափանիշներին, Ջերմուկում անցկացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության վերաբերյալ երկու հանրային քննարկում՝ այդ մասին հայտարարելով ընկերության կայքում, մամուլում և առձեռն հրավեր հանձնելով մոտ 700 ջերմուկցիների: Բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել մասնակցելու: Ավելին՝ այն ջերմուկցի ակտիվիստերը, ովքեր չեն կարողացել մասնակցել Ջերմուկում քննարկումներին, հատուկ հրավիրվել են մասնակցելու Երևանյան քննարկմանը: Տես՝ կից տեսանյութը:


Ոմանք պնդում են, թե Ջերմուկ քաղաքը Ամուլսարի ծրագրից որևէ օգուտ չի ստացել: 

Լիդիանն ունի բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա հիմնված և միջազգային աուդիտներով հաստատված վստահություն, որ Ջերմուկի վրա Ամուլսարի ծրագրից որևէ բնապահպանական ազդեցություն չի լինի: Ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին, ներկայացնում ենք որոշ տվյալներ և դատողությունները թողնում ընթերցողին:

Ջերմուկ և Կեչուտ համայնքեր 
Լիդիանի կողմից իրականացված Սոցիալական զարգացման ծրագրեր՝ մինչ օրս, մոտ՝ 340 մլն ՀՀ դրամ

  • Ենթակառուցվածքներ - շինարարություն, վերանորոգում՝ 214 մլնՀՀդրամ 
  • Մանկապարտեզների, դպրոցների հիմնանորոգում և բարեկարգում Ջերմուկում (2012-2015թթ.)
  • Երաժշտական և արվեստի դպրոցների տարածքների ասֆալտապատում, Ջերմուկ, Կեչուտ, (2013 և 2016թթ. )
  • Սպորտային և մանկական խաղահրապարակների կառուցում Ջերմուկում և Կեչուտում (2014թ.)
  • Ջերմուկի հրշեջ կայանի վերանորոգում, (2015թ.)
  • Ճանապարհային երթևեկության նշանների և լույսերի տեղադրում Ջերմուկում, (2017թ.)
  • Ձյան մաքրման երկու սարքավորման տրամադրում Ջերմուկի քաղաքապետարանին, (2014թ.)
  • Կեչուտի խմելու ջրի ցանցի վերանորոգում, (2016թ.) 
  • Տուրիզմիաջակցությանծրագրեր՝ 62 մլնՀՀդրամ 
  • Ջերմուկի շախմատային մրցաշարերի հովանավորություն (2011-2018 թթ.)
  • Ջերմուկի դահուկային ենթակառուցվածքի և հետագա պոտենցիալի ուսումնասիրություն, (2013թ․)
  • Հյուրընկալության և տուրիզմին ուղղված դասընթացներ (2017-18թթ.)  
  • Կրթականծրագրեր՝  29 մլնՀՀդրամ
  • Վիկի-մեդիա ամառային և Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ճամբարներ (2016- 2017թթ.)
  • Մանկական երգչախումբ (2014-2018թթ.)
  • Հմտությունների ուսուցման դասընթացներ, հետագա զարգացման և բիզնես մոդելի հիմնում, Ջերմուկ, Կեչուտ, (2015-2017 թթ.)
  • Աջակցություն Ջերմուկի սպորտ-դպրոցին, (2017թ.) 
  • Այլծրագրեր
  • Շտապ օգնության մեքենա՝ Ջերմուկի հիվանդանոցին, բժիշկների վերապատրաստում, (2011, 2013թթ.)
  • Հանրային առողջության իրազեկում և կրթական ծրագրերի իրականացում, (2017թ.)
  • Ճանապարհային անվտանգության իրազեկում և դպրոցական պարագաների տրամադրում, Ջերմուկ, Կեչուտ, (2016-17թթ.)
  • Աջակցություն փոքր բիզնեսի ծրագրերին
  • Ջերմուկի մի շարք բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրում՝ բժշկական ծառայություններից օգտվելու համար, (2013-2018թթ.):

Այս ծրագրերն իրականացվել են Ջերմուկ և Կեչուտ համայնքների բնակիչների՝  համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական և բուժհաստատությունների, հյուրանոցների ու առողջարանների և անհատների հայտերի հիման վրա` նրանց հետ համատեղ քննարկումների, բազմաթիվ հանդիպումների արդյունքում: Ավելորդ է ասել, որ հնարավոր չէր տարիների ընթացքում իրականացնել նման լայնավածավալ աշխատանքներ՝ առանց համայնքի լայն ներգրավվածության:  

Ի լրումն՝
2008-2017թթ. Ջերմուկ/Գնդեվազ համայնքներին հողի վարձակալության համար Լիդիանը փոխանցել է 852,828 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 319,000 ԱՄՆ դոլարը՝միայն 2017թ. Ջերմուկին:
Աշխատատեղեր – ս.թ. հունվարից մինչև մայիս, մոտ 250 ջերմուկցի է աշխատել Ամուլսարի Ծրագրում` Լիդիանում և կապալառուների մոտ: 2016-2018թթ միայն աշխատավարձի տեսքով Լիդիանը Ջերմուկի բնակիչներին փոխանցել է 155 միլիոն դրամ: Սա չի ներառում կապալառու կազմակերպությունների կողմից վճարված աշխատավարձերի գումարը:
Գնումներ տեղից - Միայն Լիդիանի կապալառուների կողմից 2017թ. մարտ – մայիս ամիսներին ավելի քան 2.1 միլիոն դոլարին համարժեք գնում է կատարվել, մասնավորապես՝ վառելիք, սնունդ, կացարան/հյուրանոց, վարձով տներ, օֆիսներ, և տրանսպորտ:

 

lydianarmenia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40