ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

03.09.2020 12:02
9036

ՀՀ Սյունիքի մարզպետարանը հայտարարում է բաց մրցույթ «Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները  պահանջվող  ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացնում են Սյունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին

ա) դիմում

բ)  մեկ լուսանկար 3x4 չափսի.

գ)  քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

դ)  ինքնակենսագրություն

ե) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի քաղաքացիները նաև զին.գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման  վկայականի պատճենները/.

զ)  կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/.

է) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.

ը) հրապարակված հոդվածների ցանկ  կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ / դրանց առկայության դեպքում/.

թ) բնութագիր՝ վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.

ժ) տեղեկանք այն մասին, որ ինքը չի տառապում  այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 6-ին ժամը 11 00-ին  ՀՀ Սյունիքի մարզպետարանի շենքում /ք. Կապան, Նժդեհի 1/.

Տնօրենի ընտրության

1/ պարտադիր պայմաններն են՝

ա. համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.

բ. ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ Հայաստանի հանրապետության Սահմանադրության, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտեր/.

դ. կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

2/ լրացուցիչ պայմաններն են՝

ա.  ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

բ. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

գ. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

դ. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

ե. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

զ.  առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով.

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900 - 1600  /ընդմիջում՝ ժամը 1300-1400/, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից,  ք. Կապան, Նժդեհի 1, ՀՀ Սյունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին, հեռ.  0285-4-42-75

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի հոկտեմբերի 5-ը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել  ՀՀ Սյունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին:

 

                                                                                       ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40