Նորից անկառավարելի իրավիճակ է Սյունիքի ճանապարհներին

26.01.2024 20:49
1203

Այսօր՝ հուվարի 26-ին, հետկեսօրից սկսած, Շինուհայրից մինչեւ Մ2 (Շինուհայրի խաչմերուկ) ճանապարհն անանցանելի էր դարձել խոշոր բեռնատարների համար:

Շինուհայրի ենթակայանից սկսած՝ մոտ 3 կմ երկարությամբ, ձգվում էր ճանապարհին դադար առած բեռնատարների շարասյունը:

Ճանապարհի այդ հատվածը՝ որոշ տեղերում, անանցանելի էր նաեւ թեթեւ մարդատար մեքենաների համար, որոնք էլ հարակից դաշտերով էին փորձում դուրս գալ լաբիրինթոսից: Մեր լուսանկարչական ապարատը ֆիքսեց ժամը 17-18-ին ճանապարհի տվյալ հատվածում ստեղծված վիճակը, որը ներկայացնում ենք:

Արդյո՞ք հարյուրավոր այդ մեքենաները՝ ճանապարհին կանգ առած, այս գիշեր կմնան ձյան մեջ, թե՞ կկարողանան հասնել Մ2 մայրուղի...

Եվ գիտե՞ք՝ որն է այս իրավիճակի ամենամեծ խայտառակությունը: Այն, որ օրեր առաջ (ձնառատ տեղումներից հետո) Սյունիքի ճանապարհներին ստեղծված ամոթալի եւ անկառավարելի իրավիճակից դասեր չեն քաղում պատկան մարմիններն ու կազմակերպությունները, դրանց ղեկավարները:

***

Այսօր ոչ սովորական իրավիճակ էր նաեւ Վերին Խոտանանի մատույցներում: Ճանապարհները մաքուր էին, որոշ տեղերում նույնիսկ չոր, բայց տասնյակ բեռնատար մեքենաներ ստիպված կանգ էին առել ու չէին կարողանում ընթանալ առաջ...

44-օրյա պատերազմից հետո, երբ թուրքը շրջափակեց Մ2 մայրուղու որոշակի հատված, ստիպված էինք եւ ենք երթեւեկել Վերին Խոտանանով անցնող ճանապարհով: Ու միշտ էլ կամ գրեթե միշտ նման իրավիճակների ենք բախվում նշված հատվածում:

Պարզագույն մի հարց՝ մի՞թե հնարավոր չէ Վերին Խոտանանում մշտապես ունենալ հերթապահ քարշակող որեւէ մեքենա եւ պարեկային ծառայության հենակետ:

Մի խոսքով՝ Սյունիքի մայրուղիներում ընթացիկ ձմռանը բախվել ենք մի իրողության, որ չգիտենք նույնիսկ՝ ո՞ւմ դիմել նման հարցերով կամ ո՞ր կազմակերպությունից ակնկալել մտահոգող հարցերի պատասխանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40