Ֆինանսական աջակցություն Սյունիքի 125 միկրո, փոքր ու միջին ձեռնարկատերերի՝ բիզնեսը զարգացնելու համար

24.01.2025 23:11
930

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում Ավստրիական զարգացման գործակալության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ղեկավար կազմերը ներկայացրել են փետրվարից մեկնարկող ծրագրի մանրամասները։

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի («R2D Սյունիք») «Բաղադրիչ 1»-ն ուղղված է մարզում բիզնես միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը. այն կիրականացնի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, իսկ «R2D Սյունիքն» ընթանում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։

Այս բաղադրիչը կտևի մինչև 2027 թվականը և կաջակցի Սյունիքի մարզում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։

Ծրագիրը նախատեսում է նախ կրթական, խորհրդատվական, կարողությունների զարգացման գործողություններ և ապա բիզնեսի զարգացման համար մինչև 10 000 եվրո դրամաշնորհներ՝ ընտրված նոր ստեղծվող բիզնեսների համար։

Ռոբերտ Ղուկասյանն իր գոհունակությունն է հայտնել մեկնարկող ծրագրի վերաբերյալ ու նշել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է փոխգործակցության՝ այն արդյունավետ իրագործելու համար։

3, 5 մլն եվրո ընդհանուր արժեքով ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ մարզում ՄՓՄՁ ոլորտում ոչ ֆինանսական աջակցություն կստանա 250 շահառու, ֆինանսական՝ 125 ՄՓՄՁ, կարողությունների զարգացում կապահովվի 80-100 ՄՓՄՁ-ի համար, կստեղծվի 150 կայուն աշխատատեղ։

Առաջնահերթություն կտրվի կանանց, երիտասարդներին, բռնի տեղահանվածներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը կենտրոնանալու է ագրովերամշակման, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների վրա։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ/Staff of Syunik Marzpet of the RA

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40