Համայնքի ղեկավարի շաբաթօրյա այցերը շարունակվում են

06.05.2023 22:35
1359

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շարունակվող աշխատանքային այցերի շրջանակում այսօր համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների հետ միասին շրջել է քաղաքի մի շարք շինհրապարակներում՝ պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և կատարված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով։

Շինարարները ներկայացրել են իրենց վստահված օբյեկտների՝ ընթացիկ փուլում գտնվող աշխատանքների նկարագիրը, նշել ի հայտ եկած խնդիրները: Դիտարկման ընթացում համայնքի ղեկավարն աշխատանքներում որոշակի թերություններ է արձանագրել, որոնց անհապաղ վերացման համար շինարարներին տվել է հանձնարարականներ։

Գևորգ Փարսյանը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներն ու տեղում լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկել նրանց։

Այսօր դիտարկվել են հետևյալ ծրագրերը․

Գր․Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցի հիմնանորոգում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 55 576 236 ՀՀ դրամ

Կապան համայնքի համաֆինանսավորման չափը ՝ 45% կամ 25 009 306 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության համաֆինանսավորման չափը ՝ 55% կամ 30 566 929 ՀՀ դրամ

«ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ

Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում ու հանգստի գոտու կազմակերպում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 35 936 201 ՀՀ դրամ

Կապան համայնքի համաֆինանսավորման չափը՝ 45% կամ 16 171 290 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության համաֆինանսավորման չափը ՝ 55% կամ 19 764 910 ՀՀ դրամ

«ԿԱՈԼԻՆ» ՍՊԸ

Հալիձոր թաղամասի թիվ 6, թիվ 8, թիվ 15 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում և հանգստի գոտու կազմակերպում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 62 745 600 ՀՀ դրամ

Կապան համայնքի համաֆինանսավորման չափը՝ 45% կամ 28 235 520 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության համաֆինանսավորման չափը՝ 55% կամ 34 510 080 ՀՀ դրամ

«ՎԻԼԱՇԻՆ» ՍՊԸ

Թիվ 5 երթուղու հարևանությամբ հանգստի գոտու կազմակերպում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 87 777 983 ՀՀ դրամ

Կապան համայնքի համաֆինանսավորման չափը՝ 45% կամ 39 500 092 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության համաֆինանսավորման չափը ՝ 55% կամ 48 277 890 ՀՀ դրամ

«ԱԺԴԱՆԱԿ» ՍՊԸ

Կապան քաղաքի Գր․ Արզումանյան փողոցի հիմնանորոգում, որտեղ սուբվենցիոն ծրագրից զատ՝ համայնքային միջոցներով/15 166 512 ՀՀ դրամ/, իրականացվում է նաև Գր․Արզումանյան մայթի մի հատվածի բարեկարգում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 68 708 508 ՀՀ դրամ

Կապան համայնքի համաֆինանսավորման չափը ՝ 45% կամ 30 918 828 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության համաֆինանսավորման չափը ՝ 55% կամ 37 789 679 ՀՀ դրամ

«ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ

Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի մասնակի վերանորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 35 657 013 ՀՀ դրամ

Կապան համայնքի համաֆինանսավորման չափը՝ 40% կամ 14 262 805 ՀՀ դրամ

ՀՀ կառավարության համաֆինանսավորման չափը՝ 60% կամ 21 394 207 ՀՀ դրամ

«ԿԱՈԼԻՆ» ՍՊԸ

Շրջայցի ավարտին համայնքի ղեկավարը շրջել է նաև Լեռնագործների թիվ 16 հասցեում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատությունում, որի ամբողջ ֆինանսավորումը իրականացվում է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության սոցիալ–տնտեսական համագործակցության շրջանակներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40