Սուրեն Համբարձումյան․ «Թուրքի  դեմն  առնելը թասիբի հարց է»

24.02.2021 15:41
7769

Սուրեն Բագրատի Համբարձումյան․ ծնվել է 1992 թ․ հունվարի 1-ին Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Գուդեմնիս գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ագարակի Եղիշե Չարենցի անվան դպրոցում։ Լավ զարգացած երաժշտական լսողություն ուներ, հաճախում էր երաժշտական դպրոց՝ շվի էր նվագում։ Սուրենին սիրում էին բոլորը, ընդգծված բարություն կար պատանի Սուրենի ամեն քայլում, չէր կարող անտարբեր անցնել ուրիշի վշտի ու ցավի կողքով։

 Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական համալսարանի կառավարում բաժինը։ 2010-12 թթ․ ծառայել է հայոց բանակում՝ Սիսիանի զորամասում, ծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի։

 Զորացրվելուց հետո Սուրենն աշխատանքի է ընդունվում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, բայց զինվորական ծառայությանը կարոտում էր, սիրում էր զինվորականի կյանքը, սիրում էր սահմանին ապրողի գիտակցությամբ։ Մի օր էլ, սեփական դիմումի համաձայն, դուրս է գալիս աշխատանքից եւ պայմանագրային ծառայության անցնում Ագարակի զորամասում։

2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը․․․ Սուրենը դիրքերում էր․․․ Սեպտեմբերի 30-ին հերթափոխն ավարտվել էր՝ նա պիտի տուն գար, բայց դիրքերից իջնելուց հետո ներկայանում է Ագարակի զորամաս եւ կամավոր մեկնում Արցախ։

 Համաքաղաքացիները հարցրել էին, թե ինչո՞ւ տուն չի գնում հանգստանալու, պատասխանել էր․ «Թուրքի դեմն առնելը թասիբի հարց է»։

 Մարտական ընկերները նրա մասին խոսում են հպարտությամբ․ «Գաղափարական մարտիկ էր, գիտեր ուր է եկել, գիտեր ինչի համար է կռվում, երբեք հաշվի չի առել թշնամու քանակական առավելությունը, իր կյանքը շատ թանկ էր, բայց մի բան հաստատ է՝ մինչեւ զոհվելը հարյուրի չափ ազերիների է սատկացրել, միշտ առաջ գնալու ձգտում ուներ․․․»։

Մարտերը թեժ էին, Սուրենը չէր համակերպվում նահանջելու մտքին, չնահանջեց, որոշումը վերջնական էր՝ կռվել մինչեւ վերջ, որոշեց ու մնաց իր դիրքում մինչեւ վերջ։

Վերջը հոկտեմբերի 5-ին էր, երբ թշնամու դիպուկահարը նկատեց համառ մարտիկին․․․ Սուրենն ընկավ իր հողը, պատիվը, թասիբն աննահանջ պաշտպանելիս․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40