Գեւորգ Փարսյանը մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին

06.01.2024 18:39
1857

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր՝ հունվարի 6-ին, Վահանավանքի վանական համալիրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ՝ հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

Բազմամարդ եկեղեցում նախ Քրիստոսի ծննդյան արարողություն եղավ, հնչեցին Սուրբ ծննդյան հոգևոր երգեր, ապա տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը: Սուրբ Եկեղեցու աստվածատես հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօրհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր, ով խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, որը մկրտեց Հիսուս Քրիստոսին: Խաչն իջեցվում է ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա ջուրն օրհնվում է Ս. Խաչով և Մյուռոնով, այնուհետև տարվա խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է տուն:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ջրօրհնեքի տոնին Վահանավանքի վանական համալիրի խաչքավոր դարձավ Սմբատ Մարտիրոսյանը:

Պատարագի ավարտին ժողովուրդը նույնպես այդ ջրից տուն տարավ՝ որպես օրհնություն:

Տոնի առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվել նաև Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի ձեռամբ, որին մասնակցել են Կապան համայնքի ղեկավարի տեղակալներ Մարատ Հարությունյանը և Մեսրոպ Արզումանյանը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08