ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փաշինյանը Մինսկում հուլիսի 17-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Փաշինյանին օդանավակայանում դիմավորեց Բելառուսի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն։