6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց․ Արթուր Հակոբյանը՝ «Երգ երգոց» հաղորդաշարը փակելու մասին

05.08.2020 11:44
12536

Փակվել է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, որը 10 տարվա հեռուստատեսային կյանք ուներ։ Հաղորդաշարի թեման հայ երգն էր՝ սկսած միջնադարյան տաղերից՝ մինչև ժամանակակից հեղինակային երգեր:

Առանձին հաղորդումներ էին նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, աշուղներին և նրանց ստեղծագործություններին, զանազան հոբելյանական առիթներով հնչում էին սիրված երգեր, ինչպես նաև տեղի էին ունենում նոր երգերի պրեմիերաներ:

Երկրի շնորհալի երգիչների կատարումներին զուգահեռ՝ հատուկ պատրաստված ժամանակագրական տեսաֆիլմերով ներկայացվում էր տվյալ երգի կամ հեղինակի ժամանակաշրջանի սոցիալական-քաղաքական-տնտեսական համատեքստը՝ հաղորդումն օժտելով նաև ճանաչողական՝ ոչ պակաս կարևոր գործառույթով:

Հաղորդման բովանդակային նյութին համապատասխան՝ հրավիրվում էին հյուրեր, որոնք իրենց մեկնաբանություններով և հուշերով ամբողջացնում էին թեմայի համակողմանի լուսաբանումը:

«Երգ երգոց»-ի երաժշտական բենդի ղեկավար Արթուր Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում խոսելով նախագծի փակման մասին՝ լուսանկար է հրապարակել ու գրել. «Երգ Երգոց»-ի նվագախմբի տղաները: Ցավոք, այս նախագիծը փակեցին: Ափսոս»։

168.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ է փակվել հաղորդումը, Արթուր Հակոբյանը պատասխանեց․ «6 տարի փորձում էին փակել, և վերջապես ստացվեց։ Պատճառաբանությունը՝ շատ մոդայիկ բառ՝ ռեյտինգ չունենք։ Ես համարում եմ, որ այսպիսի հաղորդում, ինչպիսին «Երգ երգոցն» է, կարիք չունի ռեյտինգի։ Իսկ Հ1-ի եթերից, բացի հայկական երաժշտությունից՝ ամեն ինչ հնչում է»։

Իրենց ափսոսանքն ու զարմանքն են հայտնել նաև քաղաքացիներն ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։

«Ափսոս, որ փակվեց։ Բացի երգը՝ կար նաև հետաքրքիր ու կարևոր տեղեկատվություն»,- Ֆեյսբուքում այսպես է արձագանքել երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը։

Շարունակելով նրա խոսքը՝ կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը գրել է․ «Երգ երգոց»-ի ամբողջ ստեղծագործական խումբն ավելի քան 10 տարի փայլուն, անգնահատելի գործ է արել։ Անձամբ ես հպարտ եմ ու երջանիկ, որ իմ շատ երգեր առաջին անգամ հնչել են «Երգ երգոց»-ի հայտագրերում։

Ներկայումս հայ մշակույթը, հատկապես երգարվեստը խորը ճգնաժամի, ավելին՝ ողբերգական վիճակի մեջ է, իսկ այսպես թողնելը պարզապես հանցագործություն է հայ երգարվեստի հանդեպ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40